Պահոց

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

17.04.2015

Ս.թ. ապրիլի 20-ին` ժամը 16:00-ին, մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի կունենա «Մշակութային եղեռն - խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը՝ հենվելով խաչքարագործ հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա: 

Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացան նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվեցին 2005 թ.-ին՝ ադրբեջանական բանակի կողմից:
Ցուցահանդեսի շրջանակում խոսուն լուսանկարներով կներկայացվեն նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
միջոցառումների կազմակերպման հանձնաժողով