ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված: Որպես այլընտրանքային ճանապարհ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է Նորագավիթի 1-ին փողոցը: Խոշոր բեռնատարներին և դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթևեկել դեպի Արտաշատի խճուղի և ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երևան-Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթևեկել դեպի Երևան քաղաքի Արարատյան և Շիրակի փողոցների ուղղությամբ:
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան