Պահոց

Մայրաքաղաքի տոնական լուսավորությունը կմիացվի դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին

19.12.2017

Հարգելի համաքաղաքացիներ,
դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի, վարչական շրջանների տոնածառերի, ինչպես նաև մայրաքաղաքի տոնական լույսերի միացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման շրջանակում կկազմակերպվի նաև համերգային ծրագիր, ելույթ կունենան հայտնի, սիրված երգիչներ, պարային համույթներ, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաներ:

 

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն