Պահոց

Մեկնարկում են անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական աշխատանքները

27.05.2016

Հարգելի համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ մայիսի 28-ից մայրաքաղաքի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջաններում կմեկնարկեն անկման վտանգ ներկայացնող ծառերի հետ կապված մասնագիտական միջոցառումները: Աջափնյակում գործընթացը կիրականացվի Շինարարների 24, 33, Արզումանյան 15, Բաշինջաղյան 191,198 հասցեների հարակից հատվածներում և թիվ 38 մանկապարտեզի բակում:
Արաբկիր վարչական շրջանում տվյալ աշխատանքները կընթանան Ազատության և Կոմիտասի պողոտաներում:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության համապատասխան մասնագետների կողմից գույքագրվել էր անկման վտանգ ներկայացնող չորացած և խորը էտի ենթակա ավելի քան 550 ծառ:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն