Նշվելու է «ՀՀ քաղաքացու օր» տոնը
22.04.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվում է «ՀՀ քաղաքացու օր» տոնը:
Այս տարի այն նշվելու է ապրիլի 26-ին։ Այդ կապակցությամբ բազմաբնույթ միջոցառումներով ՀՀ բոլոր մարզերի քաղաքային ու գյուղական 79 բնակավայրերում, այդ թվում՝ 2025 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում նախատեսվում է կազմակերպել «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ:
Ակնկալվում է, որ վերոնշյալ վայրերում կկազմակերպվի նաև փոքրածավալ խորհրդանշական ծառատունկ, իսկ բանախոսություններին կհաջորդի մինչև 30 րոպե տևողությամբ մշակութային կարճ միջոցառում։