«Պարում է Երևանը» ազգագրական և ժողովրդական պարային միջոցառումը տեղի կունենա հուլիսի 29-ին
28.07.2017
Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 29-ին՝ ժամը 18:00-22:00-ը, մայրաքաղաքի Կարապի լճի տարածքում տեղի կունենա «Պարում է Երևանը» ազգագրական և ժողովրդական պարերին նվիրված միջոցառում: Կատարումներով հանդես կգան «Կարին» ավանդական երգի-պարի համույթի անդամները:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Պարում է Երևանը» միջոցառմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն