ՌԷԳ-Ի ՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ակադեմիական քաղաք» ՀՄԴ-ի պատվերով, «ՆՍԹ Արքիթեքչուր Ստուդիո» ՍՊԸ-ի կողմից, մշակվում է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» որոշման համաձայն: Նախագծի մշակման հիմնական նպատակն է Ակադեմիական քաղաքի՝ ՀՀ Երևան քաղաքի և ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի վարչական տարածքում ընտրված տարածքի համար ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս (gmp International GmbH Architects and Engineers) ընկերության կողմից մշակված հայեցակարգային նախագծի հիման վրա կազմել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագիծը և գոտևորման նախագիծը՝ ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման գործընթացով պայմանավորված:
«Նովալ» ՍՊԸ-ն իրականացնում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգային նախագծի գլխավոր հատակագծի ռազմավարական էկոլոգիական գնահատումը (ՌԷԳ): Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014 Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 21.12.2023թ. «Ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգի և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 2294-Ն որոշմամբ սահմանված կարգի, իրականացվում է ՌԷԳ շրջանակի որոշման փուլը: Շահագրգիռ հանրությունն իրավունք ունի մասնակցելու ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացներին, իսկ տեղեկատվություն կարող է ստանալ դիմելով Երևանի քաղաքապետարան (հասցե՝ Երևան, Արգիշտիի փող. 1) կամ պաշտոնական կայքից:
Շահագրգիռ հանրությունն առաջարկները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացվել գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, սույն ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում (էլ.փոստ՝ info@yerevan.am, հեռ․՝ 011-514-488):