Պահոց

Ս.թ. դեկտեմբերի 27-ից 30-ը Երևան քաղաքում նախատեսվում է 2 հանրային քննարկում՝

24.12.2021

1. 2021 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Տերյան փ. 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սենա Արբա» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Արշակունյաց պ. 11/1 հասցեում գործող բազմաֆունկցիոնալ համալիրի վերակառուցման և հարկերի ավելացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):

Հարցերի դեպքում զանգահարել 099 991155:

2. 2021թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Խուդյակովի փողոց հ. 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Բուսաբանական այգում անտառպուրակի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):
Հարցերի դեպքում կարող եք դիմել «Երևաննախագիծ» ՓԲԸ՝ ք. Երևան, Բյուզանդի 1/3 կամ զանգահարել 010 562711: