Պահոց

Շաշկու բակային առաջնությունը կանցկացվի հուլիսի 29-ին

28.07.2017

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարի շրջանակում հուլիսի 29-ին` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը, մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի շաշկու բակային առաջնությունը: Մարզական միջոցառման ընթացքում գավաթի համար կպայքարեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու շաշկու բակային առաջնությանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն