Ծառայությունների մատուցման՝ «Մեկ պատուհան» գրասենյակներում 2022թ. ընթացքում մուտքագրված փաստաթղթերի վերաբերյալ
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան»-ի գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտքագրվել է 233066 փաստաթուղթ:
Մասնավորապես քաղաքապետարանի Արգիշտի 1 և Փ. Բուզանդի 1/3 հասցեներում գտնվող վարչական շենքերի գրասենյակներում Համակարգ է մուտք արվել 107344 փաստաթուղթ, որից՝
• քաղաքացիներից առձեռն կամ առցանց կամ անցանց կամ «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 55267 դիմում,
• ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններից, պետական այլ մարմիններից, կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից՝ 51725 գրություն,
•բացի վերը նշվածից Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է 49809 ներքին փաստաթուղթ: Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է 4698 որոշում և 1560 կարգադրություն:
• Համակարգ մուտքագրված 107344 փաստաթղթերից սուրհանդակային ծառայության միջոցով ստացվել է 1547-ը, «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 29817-ը, քաղաքացիներից և իրավաբանական անձանց ներկայացուցիչներից առձեռն՝ 39315-ը, էլեկտրոնային ծառայություների միջոցով՝ 36665-ը:
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» 1-05 հեռախոսահամարով ստացվել է 177231 հեռախոսազանգ, որից 169583-ը վերաբերել է խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրմանը, իսկ 7648-ն օպերատորների կողմից մուտքագրվել է «Mulberry» համակարգ և ստորաբաժանումների ղեկավարներին տրվել համապատասխան հանձնարարականներ:
ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման համաձայն՝ համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով քաղաքացիներին, կազմակերպություններին և իրավաբանական այլ անձանց բարենպաստ վարչական ակտով տրամադրված կամ առաքված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 1 աղյուսակում:
Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատավայրերի գրասենյակներում մուտքագրվել է 125722 փաստաթուղթ, որից 83147 գրություն և 42575-ը՝ դիմում: «Թեժ գիծ» հեռախոսահամարներով ստացված 69303 զանգերից 8639-ն օպերատորների կողմից մուտքագրվել է «Mulberry» համակարգ և տրվել հանձնարարականներ:
Համակարգ մուտքագրված փաստաթղթերի և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների հիմքով նրանց աշխատակազմերի կողմից քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց տրամադրված կամ առաքված թույլտվությունների վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 2 աղյուսակում: