Պահոց

Ծառայությունների մատուցման՝ «Մեկ պատուհան» գրասենյակներում 2025թ. ընթացքում մուտքագրված փաստաթղթերի վերաբերյալ

01.04.2026

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան»-ի գրասենյակներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտքագրվել է 218795 փաստաթուղթ: 
Մասնավորապես քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքի գրասենյակում Համակարգ է մուտք արվել 132505 փաստաթուղթ, որից՝
• քաղաքացիներից առձեռն կամ առցանց կամ «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 65098 դիմում, 
• ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններից, պետական այլ մարմիններից, կազմակերպություններից և իրավաբանական այլ անձանցից՝  67407 գրություն,
•բացի վերը նշվածից Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է 108330 ներքին փաստաթուղթ: Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է 5390 որոշում և 1502 կարգադրություն:
• Համակարգ մուտքագրված 132505 փաստաթղթերից սուրհանդակային ծառայության միջոցով ստացվել է 79-ը, «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով՝ 27287-ը, քաղաքացիներից և իրավաբանական անձանց ներկայացուցիչներից առձեռն՝ 29454-ը, էլեկտրոնային ծառայություների միջոցով՝ 75685-ը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 հեռախոսահամարով ստացվել է 217877 հեռախոսազանգ, որից 184042-ը վերաբերել է խորհրդատվության կամ տեղեկատվության տրամադրմանը, 12630-ն օպերատորների կողմից  մուտքագրվել է  «Mulberry» համակարգ, իսկ 21215-ը «Ակտիվ քաղաքացի» հարթակ և ստորաբաժանումների ղեկավարներին տրվել համապատասխան հանձնարարականներ: Քաղաքացիների կողմից «Ակտիվ քաղաքացի» հարթակ է մուտքագրվել 28427 հայտ:
 ՀՀ Կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշման համաձայն՝ համակարգ մուտքագրված փաստաթղթերի հիմքով քաղաքացիներին, կազմակերպություններին և իրավաբանական այլ անձանց բարենպաստ վարչական ակտով տրամադրված կամ առաքված հիմնական փաստաթղթերի վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 1 աղյուսակում:
Երևանի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատավայրերի գրասենյակներում մուտքագրվել է 86290 փաստաթուղթ: 
Համակարգ մուտքագրված փաստաթղթերի և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների հիմքով նրանց աշխատակազմերի կողմից քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց տրամադրված կամ առաքված թույլտվությունների վերաբերյալ ամենամյա վիճակագրական տվյալները ներկայացված են հ. 2 աղյուսակում: