Պահոց

Ժամանակավորապես կսահմանափակվի մայրաքաղաքի Կարապետ Ուլնեցի փողոցի երթևեկը

13.06.2016

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի փողոցների շինբարեկարգման ծրագրով, Կարապետ Ուլնեցի փողոցի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 14-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն Ուլնեցի փողոցի մուտքը Բաբայան և Դավիթ Անհաղթ փողոցներից փակ կլինի: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան