Ժամը 20:00-ից մոմավառություն` Ֆրանսիայի հրապարակում
14.11.2015
Հարգելի համաքաղաքացիներ,
Այսօր, ժամը 20։00-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք հարգանքի տուրք մատուցելու բարեկամ Ֆրանսիայի անմեղ զոհերի հիշատակին:
Երևանի քաղաքապետարան