Նորություններ

Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 498 երեխա՝ 276 տղա, 222 աղջիկ
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 34232 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 498 երեխա՝ 276 տղա, 222 աղջիկ:

Ավարտվել է հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների և պատանիների համար ամառային ճամբարների ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ արդեն երրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպում է ամառային ճամբարներ: Օգոստոսի 28-ին մեկնարկած քառօրյա ծրագիրն ավարտվել է:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Քաշաթաղի շրջան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում օգոստոսի 28-29 ԼՂՀ Քաշաթաղի շրջան էր այցելել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակությունը:

«Առաջին դաս»-ը՝ Մանկական երկաթուղու զբոսայգում
Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի դպրոցների հերթական առաջին դասարանցիները, ավանդույթի համաձայն, Գիտելիքի և դպրության օրվա երեկոն անցկացրին Մանկական զբոսայգում: Վարչական շրջանի կողմից կազմակերպված «Առաջին դաս»

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները դպրոցներում ներկա են գտնվել սեպտեմբերմեկյան միջոցառումներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները ներկա են գտնվել նոր ուսումնական տարվա առիթով Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում կազմակերպված տոնական միջոցառումներին: Հյուրերի թվում եղել են նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ:
Բացվել է Հակոբ Կոջոյանի դիմաքանդակը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գիտելիքի և դպրության օրն այցելել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր: Տոնական օրը դպրոցում մեկնարկել է տոնական միջոցառմամբ: Ողջունելով ու շնորհավորելով կրթօջախի սաներին և մանկավարժներին`

Առաջին զանգը հնչել է նաև Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում
Նոր ուսումնական տարվա առիթով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կայացել են սեպտեմբերմեկյան միջոցառումներ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկա է գտնվել Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի խորհրդանշական առաջին զանգի տոնական հանդիսությանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մայրաքաղաքի առաջին դասարանցիներին
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, մայրաքաղաքի բոլոր դպրոցներում տոնական միջոցառումներով ազդարարվել է նոր ուսումնական տարվա սկիզբը: Առաջին դասարանցիներին շնորհավորելու և բարի երթ մաղթելու, բազմաթիվ ծնողների հետ միասին Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց էին այցելել նաև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: