...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Զարգացման ծրագրեր
  3. Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր
Տեղական բաց կառավարման գործընկերություն Էներգիայի օրերը Երևանում Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր Տնային տնտեսությունների շրջանում Կանաչ քաղաքի հայեցակարգի վերաբերյալ հետազոտություն Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր» «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագիր

Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի» նախագիծը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցության շրջանակում: Ծրագրի մշակման գործընթացում ներգրավվել է «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության և գործընկեր կազմակերպությունների թիմը։ Թիմի կազմում ընդգրկվել են անկախ ազգային, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ ԿՔԳԾ-ի մշակումը ֆինանսավորվել է Չեխիայի կառավարության Պաշտոնական զարգացման աջակցության Տեխնիկական համագործակցության հիմնադրամի կողմից՝ ՎԶԵԲ-ի «Կանաչ տնտեսության քաղաքականության» երկխոսության շրջանակի միջոցով։


«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը» մշակվել է ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ և հիմնված է ՎԶԵԲ-ի մեթոդաբանության վրա, որը մշակվել է Տեղական բնապահպանական նախաձեռնությունների միջազգային խորհրդի (ICLEI) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ համատեղ։ Երևանի համար մշակված այս ծրագիրը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» մոտեցման առաջին կիրառությունն է։ Նման մեկնարկային աշխատանքը կօգնի տարածաշրջանի այլ խոշոր քաղաքներին ձեռնամուխ լինել «կանաչ աճին» ուղղված «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակմանը։ Հարկ է նշել, որ այս ծրագիրը հիմնվել է ԵՄ «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության ներքո 2016թ. մշակված և Երևանի ավագանու կողմից հաստատված Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի վրա և համահունչ է դրա դրույթներին:


«Կանաչ քաղաք» գորոծողությունների ծրագիրը մինչև 2030 թ. իրականացվելիք կանաչ գործողությունների ռազմավարական փաստաթուղթ է՝ կառուցված «տեսլական - ռազմավարական նպատակներ - միջնաժամկետ թիրախներ» առանցքի շուրջ, որոնք հավելվել են նաև կարճաժամկետ գործողություններով (հաջորդ 3-5 տարիների համար)։ Կառուցվածքը քարտեզագրում է լուծումներ և առաջարկություններ, որոնց պետք է հետևել հաջորդ 15 տարիների ընթացքում։
Ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը, մեղմել շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցությունը, բարձրացնել Երևան քաղաքի բնապահպանական ակտիվների որակը՝ որպես հետևանք երաշխավորելով բնակիչների կյանքի որակի բարելավումը։


«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մեթոդաբանությունը վեր է հանում համայնքի բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա։
Ծրագիրը ներառում է՝ շրջակա միջավայրի վիճակը (օդ, հող, ջուր, կենսաբազմազանություն և կանաչ տարածքներ), ճնշումները շրջակա միջավայրի վրա, տրանսպորտը, էներգամատակարարումը, էներգաարդյունավետությունը շենքերում և արտաքին լուսավորությունը, արդյունաբերության ճյուղերը, թափոնների կառավարումը, հողօգտագործումը բաժինները: Ծրագրում ներկայացված է նաև կառավարման և մշտադիտարկման վերաբերյալ դրույթները:
«Կանաչ քաղաք» ծրագիրն ուղղված է համայնքի կայուն զարգացմանը, համայնքի բնակավայրերի բարեկարգմանը և կանաչապատմանը, աղբահանության, կոմունալ տնտեսության աշխատանքների բարելավմանը, հասարակական տրանսպորտի բարեփոխմանը, ճանապարհային ենթակառուցվածքների օպտիմալացմանը, աղետների ռիսկերի նվազեցման և դիմակայունության բարձրացմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։
Մեթոդաբանության համաձայն ԿՔԳԾ ընդհանուր գործընթացը կազմված է չորս փուլերից։


1-ին փուլի ընթացքում կատարվել են տեղեկատվության և տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծման աշխատանքներ` սահմանելու համար այն ելակետային ցուցանիշները, որոնց հիման վրա պետք է մշակվեն երկարաժամկետ տեսլականը և դրա իրագործման գործողությունները։ Ելակետային վիճակի գնահատումն իրականացվել է «Իրավիճակ-ներազդում-արձագանք» մոտեցմամբ: Այս մոտեցումը գնահատում է մարդու գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի բաղկացուցիչների վրա, վերհանում մարտահրավերները: Մարդու գործունեության ազդեցության տեսակները մասնավորապես ներառում են տրանսպորտի, շենքերի, արտաքին լուսավորության, թափոնների կառավարման և հողօգտագործման ոլորտները: Արդյունքում սահմանվել են Երևանի մարտահրավերների առաջնահերթությունները՝ հիմնված է եռաստիճան սանդղակի վրա, որտեղ Երևանի առաջ ծառացած բնապահպանական ամենահրատապ խնդիրները նշված են «կարմիր» գույնով, այն ոլորտները, որոնք չունեն հրատապ առաջնահերթություն, այնուամենայնիվ, պահանջում են բարելավում, նշված են «դեղին» գույնով, և ոլորտները, որոնք ունեն բարձր համապատասխանություն «կանաչ» քաղաքի բնութագրերին, նշված են «կանաչ» գույնով։
2-րդ փուլում սահմանվել է տեսլականը և հեռանկարային ռազմավարական նպատակները` ճանապարհային քարտեզի հետ միասին, որը ներկայացված է միջնաժամկետ թիրախներով և կարճաժամկետ գործողություններով:
Հաշվի առնելով առաջնահերթությունները և բյուջետային սահմանափակումները` ընտրվել են կարճաժամկետ կտրվածքով իրագործելի միջամտություններ, որոնք կարող են օպտիմալացնել բնապահպանական, տնտեսական և սոցիալական հնարավոր ձեռքբերումները։ Միջնաժամկետ և երկարաժամկետ թիրախներով անդրադարձ է կատարվում բոլոր մարտահրավերներին:


Գործողությունների իրականացումը նախատեսվում է ԿՔԳԾ-ի գործընթացի 3-րդ փուլի ներքո և ներառում է ծրագրի իրականացման շարունակական մշտադիտարկումը: Առաջին եռամյա ժամանակահատվածից հետո կմեկնարկի ԿՔԳԾ-ի 4-րդ փուլը, որի ընթացքում կգնահատվի առաջադիմությունը, բարելավման անհրաժեշտությունը, որի հիման վրա կարող են իրականացվել համապատասխան փոփոխություններ ԿՔԳԾ-ում:
ԿՔԳԾ նախագծի վերաբերյալ կազմակերպվել են հանրային քննարկումներ և լսումներ (2016թ. դեկտեմբերի 8-ին և դեկտեմբերի 19-ին, 2017թ. հունիսի 16-ին և օգոստոսի 3-ին)՝ համայնքի, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական ինտսիտուտների և այլ շահագրգիռ կառույցների հետ: Ներկայացված առաջարկություններն ու դիտողություններն ամփոփվել են՝ ըստ որի լրամշակվել է ԿՔԳԾ նախագիծը:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԿՔԳԾ նախագիծը անցել է ռազմավարական բնապահպանական (էկոլոգիական) գնահատումը (ՌԷԳ), որի համար 2017թ. օգոստոսի 21-ին ՀՀ բնապահպանության նախարարի կողմից տրվել է թիվ ԲՖ77 պետական փորձաքննության դրական եզրակացություն։

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 12.09.2017թ. հ.21-Ա որոշմամբ: 


Նման հետազոտության առկայությունը հնարավորություն է տալիս համապարփակ պատկերացում կազմել քաղաքի ուժեղ և թույլ կողմերի, սպառնալիքների և հնարավորությունների վերաբերյալ, որոնք հաշվի կառնվեն զարգացման ծրագրերը մշակելիս:

 

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք