ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն (այսուհետ` ՇԲՕ) իրականացնում է Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն` մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բրիգադներով: Երևանի ՇԲՕ-ն անհրաժեշտության դեպքում սպասարկում է նաև կանչեր ՀՀ մարզերից (սանավիացիա)։ 
Շուրջօրյա գործում են 36 բրիգադներ, որոնցից 23-ը` գծային, 10-ը` վերակենդանացման, 1-ը` հոգեբուժական, 2-ը` ֆելդշերական։
Երևանի շտապբուժօգնության ծառայության բրիգադների քանակը ձևավորվել է 30000 բնակչին՝ 1 բրիգադ սկզբունքով։
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը համալրված է մասնագետներով, ովքեր անցել են վերապատրաստման համապատասխան դասընթացներ: Շտապբուժօգնության մասնագետները վերապատրաստվում են հիմնականում ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի համապատասխան ամբիոնում` դասընթացային տարբեր փուլերով։
Երևանում կանչերն ընդունվում են «1-03» հեռախոսահամարով` /կանչերը ձայնագրվում են/ կենտրոնացված կարգավարական ծառայություն, որտեղից կանչն էլեկտրոնային եղանակով հաղորդվում է համապատասխան ենթակայանի կարգավարին և ՇԲՕ բրիգադին:
Կարգավարական ծառայության և բրիգադների միջև առկա է նաև ռադիոկապ:

 

Ըստ ենթակայանների բրիգադները բաշխված են`

 

«Կենտրոն» ե/կ` Ձորափի 40, սպասարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանները՝ 10 բրիգադ,
թիվ 1 ե/կ` Մալխասյան 31` Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները՝ 5 բրիգադ,
թիվ 2 ե/կ` Դավթաշեն 2ա` Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջանները՝ 4 բրիգադ,
թիվ 4 ե/կ` Մուրացան 116` Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները՝ 4 բրիգադ,
թիվ 5 ե/կ` Թևոսյան 5` ՆորՆորք, Ավան վարչական շրջանները՝ 5 բրիգադ,
թիվ 6 ե/կ` Արտաշիսյան 46ա` Շենգավիթ վարչական շրջանը՝ 4 բրիգադ,
թիվ 7 ե/կ.` Անդրանիկի 2ա` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը՝ 4 բրիգադ։

 

Վերակենդանացման բրիգադի հագեցվածությունը

• Դե‎ֆիբրիլյատոր (դե‎ֆիբրիլյատոր մոնիտոր)
• Էլեկտրոկարդիոգրա‎ֆ
• Թոքերի արհեստական շնչառության սարք
• Ինհալացիոն նարկոզի սարք
• Պորտատիվ էլեկտրոոտսոս
• Գլյուկոմետր
• Պուլսօքսիմետր
• Բժշկական պայուսակ` ընդհանուր նշանակության
• Վերակենդանացման հավաքածու
• Ին‎ֆ‎ուզիոն հավաքածու
• Վնասվածքաբանական հավաքածու
• Մանկաբարձական հավաքածու
• Ծալովի օրթոպեդիկ պատգարակ
• Վակուումային իմմոբիլիզացիոն միջոցների հավաքածու
• Վակուումային իմմոբիլիզացիոն ներքնակ
• Թթվածնի բալոն` ռեդուկտորով 10լ՝ 2 հատ
• Թթվածնային խողովակ
• Կարդիոմոնիտոր` տրանսպորտային
• Տոնոմետր, ֆոնենդոսկոպ
• Լարման փոխարկիչ 12/220
• Արտաքին էլեկտրասնուցման համակարգ
• Գազերի մատակարարման կենտրոնացված փականային համակարգ

Ընդհանուր գծային բրիգադի հագեցվածությունը

• Դե‎ֆիբրիլյատոր (դե‎ֆիբրիլյատոր մոնիտոր)
• Էլեկտրոկարդիոգրա‎ֆ
• Գլյուկոմետր
• Պուլսօքսիմետր
• Բժշկական պայուսակ` ընդհանուր նշանակության
• Ին‎ֆ‎ուզիոն հավաքածու
• Վնասվածքաբանական հավաքածու
• Ծալովի օրթոպեդիկ պատգարակ
• Վակուումային իմմոբիլիզացիոն միջոցների հավաքածու
• Վակուումային իմմոբիլիզացիոն ներքնակ
• Թթվածնի բալոն` ռեդուկտորով 10լ - 2 հատ
• Թթվածնային խողովակ
• Տոնոմետր, ֆոնենդոսկոպ
• Լարման փոխարկիչ 12/220
• Արտաքին էլեկտրասնուցման համակարգ

Շտապբուժօգնության ավտոմեքենաներում տեղադրված է շարժական օբյեկտների մոնիտորինգային համակարգ, որը
- որոշում է տրանսպորտային միջոցների աշխարհագրական դիրքը էլեկտրոնային քարտեզի վրա,
- որոշում է տրանսպորտային միջոցի անցած ճանապարհը շարժման ուղղությունն ու արագությունը,
- ունի սանիտարական մեքենայի կարգավիճակի հատուկ վահանակ.
ա/ «ազատ է»
բ/ «կանչի մեջ է»
գ/ «հիվանդ է հոսպիտալացնում»
- ունի բրիգադի մասնագիտական խմբի հատուկ վահանակ
ա/ «վերակենդանացման»
բ/ «գծային»
գ/ ևս երեք հատ հավելյալ՝ հետագայում կիրառելու համար
Շարժական օբյեկտների մոնիտորինգային համակարգն ունի
- տագնապի ազդարարում
-հասցեներ փնտրելու համակարգ՝ ՀՀ բոլոր մարզերի համար
- շարժական օբյեկտների խմբավորման և առանձին դիտման հնարավորություն
- քարտեզի վրա ստեղծված կամայական բազմանկյան և մեքենաների հետագծերի համեմատման հնարավորություն՝ ըստ կմ-ի, ժամի, մուտք-ելքերի քանակի և ժամերի գրանցման (ամրագրման) հնարավորության
- երթուղայնացման գործառույթ (օպտիմալ ճանապարհի և դրա երկարության որոշում և ցուցադրում)
- ստուգման կետեր ստեղծելու և մեքենաների հետագծերը դրանց հետ համեմատելու հնարավորություն (ըստ սահմանված նորմատիվների՝ շառավիղ, կանգառի ժամանակ)
- մեքենայից ստացվող տեղեկատվության բացակայության և դրա պատճառի որոշման հնարավորություն
-սահմանված ժամանակում մեքենայից տվյալ չստանալու դեպքում տալ գունային ազդանշան
- սնուցման լարման ցուցադրում
- շարժիչի աշխատաժամանակի հստակ որոշում՝ սնուցման լարման միջոցով
- ծովի մակարդակից բարձրությունը որոշելու հնարավորություն
- հիշեցումների համակարգ (կմ, աշխատաժամ, օր չափորոշիչներով)
- վառելիքի ծախսը որոշելու հնարավորություն (լ/ժ, կմ/ժ. չափորոշիչներով), ինչպես նաև գործակցի կիրառման հնարավորություն
- IP մուտքերի սահմանափակման հնարավորություն
-տվյալների մուտքագրման հնարավորություն, այդ թվում՝ սպասարկվածների ախտորոշումները, օգտագործված դեղորայքը
-հաշվետվությունների ձևավորման և ստացման հնարավորություն, MS Excel տեղափոխումով
-կանչերի գրանցման և վարման համակարգ
-տեղեկատվության վերջին 1 տարվա պահեստավորում
-ծառայությունից օգտվելու հնարավորություն 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն
-առանձնացված անհատական սերվեր, որը սպասարկում է միայն «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մեքենաները և այն տեղադրված է ՀՀ տարածքում
-Web Oriented կառավարման ինտերֆեյս
-տվյալների թարմացման հստակ ժամանակացույց
-համակարգում իրավասությունների դիսկետ բաժանման հնարավորություն յուրաքանչյուր օգտագործողի համար, այդ թվում ցանկացած մեքենայի կամ որոշակի խմբերի վերահսկումը
-բոլոր տեսակի իրավասությունների փոփոխությունների պատմության պահեստավորում՝ առնվազն մեկ տարվա համար:

 

 

Տնօրեն` Թագուհի Ստեփանյան

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն գործում է Երևան, Ձորափի 40 հասցեում
Հեռ.` 103, (010) 53-66-12

Լուսանկարներ