...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • GIS հարթակներ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • GIS հարթակներ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Բժշկական կենտրոններ
  3. ««Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ ««Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ ««Երևան» բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ» ՓԲԸ ««Նորք - Մարաշ» ԲԿ» ՓԲԸ

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը բազմապրոֆիլ բժշկական հաստատություն է՝ մատուցվող ծառայությունների մեծ շրջանակով:
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի գործունեությունն ուղղված է բնակչության առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը։ Կենտրոնի աշխատանքը կազմակերպվում է բազմապրոֆիլ կառուցվածքի շրջանակում՝ ապահովելով բժշկական տարբեր ուղղությունների և մասնագիտացված ծառայությունների փոխկապակցված գործունեությունը։
Բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով, նորոգված է ժամանակակից պահանջներին համապատասխան և համալրվում է բարձր որակավորման մասնագետներով, որոնք վերապատրաստվել են արտերկրի առաջատար բժշկական ուսումնական հաստատություններում։
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում իրականացվում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային (ամբուլատոր-համաբուժարանական) բժշկական օգնություն և սպասարկում, նորագույն բուժսարքավորումներով լաբորատոր-գործիքային հետազոտությունների մեծ ծավալ և ախտորոշում։
Բժշկական կենտրոնի հիմնական խնդիրը բնակչությանը բժշկական բարձրորակ օգնություն մատուցելն է՝ կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները։ Այստեղ նպատակ է դրված բարձրացնելու նաև բուժաշխատողի հեղինակությունը հանրության շրջանում` մատուցելով բարձրակարգ բուժօգնություն։
Կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի և մի շարք այլ բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողների ուսուցման կլինիկական հենքն է։
 
1. Արտահիվանդանոցային բուժօգնություն
 
Կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունում բնակչությանը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում:
  Կառուցվածքում գործում են՝
• Կանանց խորհրդատվություն
• Մանկահասակների ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն
• Մեծահասակների ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն և նեղ մասնագիտական կաբինետներ։
Արտահիվանդանոցային օգնության շրջանակներում բնակչությանը տրամադվող անվճար բուժօգնությունն ընդգրկում է՝

1.1 Առողջության առաջնային պահպանման ծառայություններ
• Թերապևտիկ
• Մանկաբուժական
1.2 Նեղ մասնագիտական կաբինետներ
• Նյարդաբանական
• Վիրաբուժական
• Քիթ-կոկորդ-ականջաբանական
• Ներզատաբանական
• Գաստրոէնտերոլոգիական
• Վարակաբանական
• Ուռոլոգիական
• Սրտաբանական
• Թոքաբանական
• Մաշկավեներաբանական
• Ակնաբուժական
• Ուռուցքաբանական
• Արյունաբանական
• Վերականգնողական
 1․2 «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում գործում է հետևյալ  գործիքային-ախտորոշիչ ծառայությունները՝ 
• Ռենտգենդիագնոստիկ ծառայություն
• Համակարգչային տոմոգրաֆիկ ծառայություն
• Ուլտրաձայնային դիագնոստիկ ծառայություն
• Ֆունկցիոնալ ախտորոշման ծառայություն
1․3 «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում գործում է ներհիվանդանոցային դեղատուն։


2. Հիվանդանոցային բուժօգնություն
 
2.1 Մանկաբարձական բաժանմունք

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, իսկ մեկտեղանի և երկտեղանի հիվանդասենյակները համապատասխանում են ժամանակակից չափանիշներին: Պետական պատվերի շրջանակում ծննդաբերներին և ծննդկաններին տրամադրվում է բարձրակարգ ծննդօգնություն, ծննդաբերի ցանկությամբ կազմակերպվում է նաև ծննդաբերություն առանց ցավի:
 
Բաժանմունքի վարիչ՝ Արման Վաչիկի Մարգարյան 
Հեռ.` (015) 55-05-50
 
2.1.1 Մանկաբարձական բաժանմունքի հղիների ախտաբանության ծառայություն
Կազմակերպվում է բնականոն ընթացող հղիություն ունեցող կանանց, ցածր, միջին և բարձր ռիսկի հղիների հիվանդությունների ախտորոշում և բուժում ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։
  
2.2 Գինեկոլոգիական բաժանմունք
Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է արգանդի ներովայնամիզային կամ հեշտոցային էքստիրպացիա, վերհեշտոցային ամպուտացիա, կոնսերվատիվ միոմեկտոմիա, արգանդի վենտրոֆիքսացիա, ծնվող միոմատոզ հանգույցի հեռացում, ձվարանի բշտի (կիստ) հեռացում, ադնեքսէկտոմիա, լաբորոսկոպիական վիրահատություն հավելումների վրա, հեշտոցի պատերի և շեքիպլաստիկա, արգանդի պարանոցի ամպուտացիա, վիրահատություն անմիզապահության ժամանակ, բարտոլինյանգեղձի կիստայի հեռացում, հեշտոցի փոքր վիրահատություններ /գարդներյան ծորանի բուշտ (կիստա) և այլն/, հեշտոցի պատերի պատռվածքներ /պոստկոիտալ, տրավմատիկ/, արգանդի պարանոցի կոնիզացիա, հղիության արհեստական ընդհատում, կոնսերվատիվ գինեկոլոգիա, արգանդի պարանոցի ԴԵԿ, ներարգանդային պարույրի տեղադրում։
 
Բաժանմունքի վարիչ՝ բ.գ.թ. Աշոտ Սարգսյան

Հեռ.` (015) 55-05-50
 
2.3 Մանկաբուժական բաժանմունք
Իրականացվում է սուր և քրոնիկական բրոնխաթոքային հիվանդությունների՝ լարինգոտրախեիտների, կրկնվող բրոնխիտների, թոքաբորբերի, բրոնխիալասթմանների բուժում։ Ցուցաբերվող բուժօգնությունը համալրվում է ժամանակակից լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններով: Մասնագետների մեծ մասը վերապատրաստվել է արտերկրի առաջնակարգ կլինիկաներում։
 
Բաժանմունքի կլինիկական ղեկավար՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր
մանկականան էսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրանտ Կալանտերյան

Բաժանմունքի վարիչ՝ Մարգարիտա Ռոբերտի Աճեմյան
Հեռ.` (015) 55-05-50
 
2.4 Նորածնային բաժանմունք
Բաժանմունքում իրականացվում է առողջ և ախտաբանությամբընթացող նորածինների հսկողություն՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, ինտենսիվ թերապիա և վերակենդանացում։
 
 
Բաժանմունքի վարիչ՝ Նարինե Բենիամինի Հովհաննիսյան
Հեռ.` (015) 55-05-50

 
2.5 Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք
Ընդհանուր, որովայնային և ռեկոնստրուկտիվ պլաստիկ վիրաբուժության կենտրոնը տարածաշրջանում բարդ և ռեկոնստրուկտիվ վիրահատությունների իրականացման առաջատարն է: Վիրահատությունները կատարվում են ինչպես բաց, այնպես էլ լապորասկոպիական եղանակներով: Կենտրոնում իրականացվում են վահանաձև գեղձի, կրծքագեղձի, կերակրափողի և ստոծանու, ստամոքսի և 12-մատնյա աղու, աղիների և որովայնի խոռոչի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, ճողվածքների, փայծաղի և պրոկտոլոգիական վիրահատություններ:
Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում գործում են հետևյալ ծառայությունները՝
-    Ընդհանուր վիրաբուժական ծառայություն
-    Վնասվածքաբանական ծառայություն
-    Ակնաբուժական ծառայություն
-    Էնդոսկոպիական ծառայություն
-    Անոթային վիրաբուժության ծառայություն
-    Ուրոլոգիական ծառայություն 
 
Բաժանմունքի վարիչ՝ բ.գ.թ․ Արման Համլետի Դավթյան 
Հեռ.` (015) 55-05-50
 
2.6 Դիմածնոտային և պլաստիկ վիրաբուժության և Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք
Բաժանմունքում ախտորոշվում և բուժվում են ՔԿԱ և դիմածնոտային ախտաբանությամբ բազմաթիվ հիվանդներ՝ կիրառելով հիվանդությունների ախտորոշման մի շարք ժամանակակից մեթոդներ.
Որպես արդի բազմաճյուղ բուժկենտրոնի բաժանմունք՝ այստեղ շուրջօրյա իրականացավում է մեծահասակ և մանկահասակ բնակչության մասնագիտացված քիթ-կոկորդ-ականջաբանական և դիմածնոտային հիվանդությունների բուժում։ Քթի, կոկորդի, ականջի սուր և քրոնիկական թարախաբորբոքային հիվանդությունների, օտար մարմինների, վնասվածքների, արյունահոսությունների և այլ բնույթի ախտաբանական փոփոխությունների ժամանակ հիվանդների շրջանում իրականացվում են համապատասխան ախտորոշիչ-բուժական միջոցառումներ՝ օգտագործելով ժամանակակից նորագույն մեթոդներ։
Մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, բժիշկների գործնական փորձը, բուժման և վիրաբուժական միջամտությունների ժամանակակից մեթոդները հնարավություն են տվել իրականացնելու քիթ-կոկորդ-ականջաբանական և դիմածնոտային հիվանդությունների ժամանակ բարդ ռեկոնստրուկտիվ պլաստիկ վիրահատություններ /բնածին և հետվնասվածքային ձևափոխություն, ուռուցքների ոսկրերի և փափուկ հյուսվածքների թերությունների ժամանակ/: Բաժանմունքի կարևոր ձեռքբերումներից է դեմքի բնածին արատների՝ շրթունքի և քիմքի բնածին ճեղքվածքների (նապաստակի շրթունք, գայլիերախ) վիրահատական բուժման դրական արդյունքները, երբ վերականգնվում է արատավոր օրգանի և՛ տեսքը, և՛ գործառույթը: Բաժանմունքը ուսումնական հենք է Երևանի պետական բժշկական համալսարանի համար:
 
Մանկական և մեծահասակների քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար՝ Վարսենիկ Սամվելի Հովհաննիսյան
Հեռ.` (015) 55-05-50

 
2.7 Վիրահատարան, վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունք
Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքում վիրահատված բոլոր հիվանդները գտնվում են բուժանձնակազմի խիստ և հոգատար հսկողության ներքո: Անզգայացումն իրականացվում է ցավազրկման ժամանակակից մեթոդներով: Բաժանմունքում իրականացվում է նաև ծննդաբերություն առանց ցավի: Ինտենսիվ հսկողության սրահները կահավորված են վերակենդանացման ժամանակակից սարքավորումներով, հիվանդի հսկողության մոնիտորներով և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:
 
Բաժանմունքի վարիչ՝ Վահե Ավետիքի Մայիլյան

2.8 Լաբորատոր-ախտորոշիչ ծառայություն
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնն իրականացնում է լաբորատոր-ախտորոշիչ ՝ ժամանակակից անալիզատորներով և բժշկական գործիքներով. Ձեռք բերված ժամանակակից սարքավորումները, երաշխավորում են հետազոտությունների և, հետևաբար, հիվանդությունների ախտորոշման ճշգրտությունը։
 
Ծառայության ղեկավար՝ Հրանուշ Հարությունյան։
2.8.1 ԼԱԲՈՐԱՏՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Ընդհանուր կլինիկական
• Բիոքիմիական
• Սերոլոգիական
• Բակտերիոլոգիական
• Ցիտոլոգիական

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնն իր գործունեությունն է ծավալում հետևյալ հասցեներում՝ 
«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ
 - ք. Երևան, Նոր Արեշ 22փ., 63/1,

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ «Նուբարաշեն» պոլիկլինիկա ստորաբաժանում
 -  ք. Երևան, Նուբարաշեն, Չնքուշի փ., 4 շենք

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ Ախտաբանաանատոմիական բաժանմունք
  - ք. Երևան, Էրեբունի Դավիթ Բեկի փ., 83/12,  

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ Համակարգչային տոմոգրաֆիայի «Մալաթիա» մասնաճյուղ 
 - ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկիփողոց 5/9

 
Տնօրեն` բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Գրիգորյան
Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 22-րդ փողոց 63/1
Էլեկտրոնային փոստ ` grigornarekatsi@mail.ru
Կայք` www.gnclinic.am
Հեռ.` (015) 55-05-50

 

 

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

GIS հարթակներ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2026 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք