Պահոց

Հայտարարություն

14.05.2019

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ 

ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2019 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2019 թվականի մայիսի 22-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.
1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Պետրոս Բեզիրգանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
3. Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
4. Երևան քաղաքի Մովսես Խորենացու փողոցը Սուրբ Մովսես Խորենացու փողոց անվանափոխելու մասին:
5. Երևան քաղաքի Մաշտոցի պողոտան Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պողոտա անվանափոխելու մասին:
6. Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց անվանափոխելու մասին:
7. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
8. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի տարածքի գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը հաստատելու մասին:
9. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N41-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
11. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
12. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
13. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
14. Քաղաքացի Հասմիկ Սարգսյանին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ