Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01.09.2020

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 

ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2020 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Սերգեյ Ներսեսյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:
6. Երևանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
7. Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանելու մասին:
8. 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
9. Հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:
10. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
11. «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:
12. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
13. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին:
14. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N181-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին:
15. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N182-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
16. Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցն Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց անվանափոխելու մասին:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ