Պահոց

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

11.05.2021

Ձև N 1

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.24 ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ.24 երթուղու սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման մրցույթ.

 

NN

ը/կ

Մրցույթի անցկացման ամսաթիվը

Երթուղու

համարը

անվանումը

(սկիզբ - վերջ)

տեսակը (ավտոբուսային/ միկրոավտո­բու­սային)

սպասարկմանհամար

պահանջվող

ավտոբուսների

քանակը (ներառյալ

պահուստային և

հաշմանդամություն

ունեցող անձանց

համարհարմարեցված

ավտոբուսների

քանակը)**

1

19.05.2021

24

Նորագյուղ-Երևանի պետական հումանիտար քոլեջ

միկրոավտոբուսային

8

 

Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր:
6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում:
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում
** Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված ավտոբուսների պահանջվող քանակը երթուղում սահմանված է՝ 1 միավոր

• Երթուղու ամփոփ չվացուցակը զետեղված է Երևանի պաշտոնական համացանցային կայքում, «Քաղաքային տնտեսություն» բաժնի «Տրանսպորտ» ենթաբաժնում՝ «Երթուղային ցանց»:
• Մրցույթն անց է կացվելու ժամը 1000-ին, Լենինգրադյան 16 հասցեում.
• Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Արգիշտիի 1).
• Հայտերը ներկայացվում են հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 օրվա ընթացքում (մինչև 17.05.2021թ.՝ ժամը 1800-ին).
• Փաթեթները բացվելու են 18.05.2021թ. ժամը 1600-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Արգիշտիի 1):
• Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել 011.514198 հեռախոuահամարով, էլեկտրոնային փոստի հասցեն՝ transport@yerevan.am։
Մրցույթներն անցկացվում են ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն: