Պահոց

Հայտարարություն

29.09.2016

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ–ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի ինստիտուցիոնալ մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Մրցույթին մասնակցել ցանկացողներն աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև www.careercenter.am և www.sudipyerevan.am կայքերում:Հայտերը պետք է ուղարկվեն ipiu@yerevan.am էլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը:Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով` Adobe PDF ֆորմատով միչև 2016թ. հոկտեմբերի 10-ը` ժամը 18:00-ն:Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`1. Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)2. Ինքնակենսագրություն (Resume կամ CV)3. Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:

 

«Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ