ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Զարգացման ծրագրեր

Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` քաղաքապետը կազմում և ավագանուն է ներկայացնում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրեր:

Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:

Երևանի զարգացման ծրագրերը ենթակա են հրապարակման ավագանու սահմանած կարգով:
Երևանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երևանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:

Երևանի զարգացման ծրագրի առանձին բաժիններում սահմանվում են Երևանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը:

Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` Համայնքի զարգացման քառամյա ծրագրի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար Երևանի քաղաքապետի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդ։

Համայնքի ղեկավարը մինչև համայնքի զարգացման ծրագրերի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ։ Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

 Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվություն

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ


ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2014-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2013 Թ. ԾՐԱԳԻՐ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 Թ. ԾՐԱԳԻՐ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011 Թ. ԾՐԱԳԻՐ