ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» ՓԲԸ

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը բազմաճյուղ բժշկական հաստատություն է՝ մատուցվող ծառայությունների մեծ շրջանակով:

Բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով, նորոգված է ժամանակակից պահանջներին համապատասխան և համալրվում է բարձր որակավորման մասնագետներով, որոնք վերապատրաստվել են արտերկրի առաջատար բժշկական ուսումնական հաստատություններում։
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում իրականացվում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային (ամբուլատոր-համաբուժարանական) բժշկական օգնություն և սպասարկում, նորագույն բուժսարքավորումներով լաբորատոր-գործիքային հետազոտությունների մեծ ծավալ և ախտորոշում։
Բժշկական կենտրոնի հիմնական խնդիրը բնակչությանը բժշկական բարձրորակ օգնություն մատուցելն է՝ կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները։ Այստեղ նպատակ է դրված բարձրացնելու նաև բուժաշխատողի հեղինակությունը հանրության շրջանում` մատուցելով բարձրակարգ բուժօգնություն։
Կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի և մի շարք այլ բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողների ուսուցման կլինիկական հենքն է։

 

1. Արտահիվանդանոցային բուժօգնություն

 

Կենտրոնի ամբուլատոր-համաբուժարանական ծառայությունում բնակչությանը տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում:
Համաբուժարանի (պոլիկլինիկայի) կառուցվածքում գործում են՝
• Կանանց խորհրդատվություն
• Մանկահասակների ամբուլատոր-համաբուժարանական ծառայություն
• Մեծահասակների ամբուլատոր-համաբուժարանական ծառայություն և նեղ մասնագիտական կաբինետներ։

Արտահիվանդանոցային օգնության շրջանակներում բնակչությանը տրամադվող անվճար բուժօգնությունն ընդգրկում է՝

1.1 Առողջության առաջնային պահպանման ծառայություններ
• Թերապևտիկ
• Մանկաբուժական
1.2 Նեղ մասնագիտական կաբինետներ
• Նյարդաբանական
• Վիրաբուժական
• Քիթ-կոկորդ-ականջաբանական
• Ներզատաբանական
• Գաստրոէնտերոլոգիական
• Վարակաբանական
• Ուռոլոգիական
• Սրտաբանական
• Թոքաբանական
• Մաշկավեներաբանական
• Ստոմատոլոգիական
• Ակնաբուժական
• Ուռուցքաբանական
• Ֆիզիոթերապիայի

 

2. Հիվանդանոցային բուժօգնություն

 

2.1 Մանկաբարձական բաժանմունք

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, իսկ մեկտեղանի և երկտեղանի հիվանդասենյակները համապատասխանում են ժամանակակից չափանիշներին: Պետական պատվերի շրջանակում ծննդաբերներին և ծննդկաններին տրամադրվում է բարձրակարգ ծննդօգնություն, ծննդաբերի ցանկությամբ կազմակերպվում է նաև ծննդաբերություն առանց ցավի:

 

Բաժանմունքի վարիչ՝ Գագիկ Գևորգյան
Հեռ.` (010) 45-81-15

 

2.1.1 Մանկաբարձական բաժանմունքի հղիների ախտաբանության ծառայություն

Կազմակերպվում է բնականոն ընթացող հղիություն ունեցող կանանց, ցածր, միջին և բարձր ռիսկի հղիների հիվանդությունների ախտորոշում և բուժում ժամանակակից չափորոշիչներին համապատասխան։

 

Ծառայության ղեկավար՝ Նելլի Յուզբաշյան
Հեռ.` (010) 45-06-60

 

2.2 Գինեկոլոգիական բաժանմունք

Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է արգանդի ներովայնամիզային կամ հեշտոցային էքստիրպացիա, վերհեշտոցային ամպուտացիա, կոնսերվատիվ միոմեկտոմիա, արգանդի վենտրոֆիքսացիա, ծնվող միոմատոզ հանգույցի հեռացում, ձվարանի բշտի (կիստ) հեռացում, ադնեքսէկտոմիա, լաբորոսկոպիական վիրահատություն հավելումների վրա, հեշտոցի պատերի և շեքիպլաստիկա, արգանդի պարանոցի ամպուտացիա, վիրահատություն անմիզապահության ժամանակ, բարտոլինյանգեղձի կիստայի հեռացում, հեշտոցի փոքր վիրահատություններ /գարդներյան ծորանի բուշտ (կիստա) և այլն/, հեշտոցի պատերի պատռվածքներ /պոստկոիտալ, տրավմատիկ/, արգանդի պարանոցի կոնիզացիա, հղիության արհեստական ընդհատում, կոնսերվատիվ գինեկոլոգիա, արգանդի պարանոցի ԴԵԿ, ներարգանդային պարույրի տեղադրում։

 

Բաժանմունքի վարիչ՝ բ.գ.թ. Աշոտ Սարգսյան

Հեռ.` (010) 45-34-50

 

2.3 Մանկաբուժական բաժանմունք

Իրականացվում է սուր և քրոնիկական բրոնխաթոքային հիվանդությունների՝ լարինգոտրախեիտների, կրկնվող բրոնխիտների, թոքաբորբերի, բրոնխիալասթմանների բուժում։ Ցուցաբերվող բուժօգնությունը համալրվում է ժամանակակից լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններով: Մասնագետների մեծ մասը վերապատրաստվել է արտերկրի առաջնակարգ կլինիկաներում։

 

Բաժանմունքի կլինիկական ղեկավար՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր

մանկականան էսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրանտ Կալանտերյան

Բաժանմունքի վարիչ, կլինիկական ղեկավար՝ Կոնստանտին Քրմոյան

Հեռ.` (010) 45-81-15

 

2.4 Նորածնային բաժանմունք

Բաժանմունքում իրականացվում է առողջ և ախտաբանությամբընթացող նորածինների հսկողություն՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, ինտենսիվ թերապիա և վերակենդանացում։

 

 

Բաժանմունքի վարիչ՝ Կոնստանտին Քրմոյան
Հեռ.` (010) 45-81-15

 

2.5 Վիրաբուժության կենտրոն

Ընդհանուր, որովայնային և ռեկոնստրուկտիվ պլաստիկ վիրաբուժության կենտրոնը տարածաշրջանում բարդ և ռեկոնստրուկտիվ վիրահատությունների իրականացման առաջատարն է: Վիրահատությունները կատարվում են ինչպես բաց, այնպես էլ լապորասկոպիական եղանակներով: Կենտրոնում իրականացվում են վահանաձև գեղձի, կրծքագեղձի, կերակրափողի և ստոծանու, ստամոքսի և 12-մատնյա աղու, աղիների և որովայնի խոռոչի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, ճողվածքների, փայծաղի և պրոկտոլոգիական վիրահատություններ:

 

 

Կենտրոնի ղեկավար՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական ընդհանուր և

կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ` ՀՀԲԳԱ, ՀՀՎԳԱ և ՌՖԲՏԳ ակադեմիկոս,

բ.գ.դ., պրոֆեսոր Զ. Ա. Տեր-Ավետիքյան

 

2.6 Մեծահասակների և մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական և դիմածնոտային վիրաբուժության ծառայություն

Բաժանմունքում ախտորոշվում և բուժվում են ՔԿԱ և դիմածնոտային ախտաբանությամբ բազմաթիվ հիվանդներ՝ կիրառելով հիվանդությունների ախտորոշման մի շարք ժամանակակից մեթոդներ.
Որպես արդի բազմաճյուղ բուժկենտրոնի բաժանմունք՝ այստեղ շուրջօրյա իրականացավում է մեծահասակ և մանկահասակ բնակչության մասնագիտացված քիթ-կոկորդ-ականջաբանական և դիմածնոտային հիվանդությունների բուժում։ Քթի, կոկորդի, ականջի սուր և քրոնիկական թարախաբորբոքային հիվանդությունների, օտար մարմինների, վնասվածքների, արյունահոսությունների և այլ բնույթի ախտաբանական փոփոխությունների ժամանակ հիվանդների շրջանում իրականացվում են համապատասխան ախտորոշիչ-բուժական միջոցառումներ՝ օգտագործելով ժամանակակից նորագույն մեթոդներ։
Մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը, բժիշկների գործնական փորձը, բուժման և վիրաբուժական միջամտությունների ժամանակակից մեթոդները հնարավություն են տվել իրականացնելու քիթ-կոկորդ-ականջաբանական և դիմածնոտային հիվանդությունների ժամանակ բարդ ռեկոնստրուկտիվ պլաստիկ վիրահատություններ /բնածին և հետվնասվածքային ձևափոխություն, ուռուցքների ոսկրերի և փափուկ հյուսվածքների թերությունների ժամանակ/: Բաժանմունքի կարևոր ձեռքբերումներից է դեմքի բնածին արատների՝ շրթունքի և քիմքի բնածին ճեղքվածքների (նապաստակի շրթունք, գայլիերախ) վիրահատական բուժման դրական արդյունքները, երբ վերականգնվում է արատավոր օրգանի և՛ տեսքը, և՛ գործառույթը: Բաժանմունքը ուսումնական հենք է Երևանի պետական բժշկական համալսարանի համար:

 

Ծառայության ղեկավար՝ Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի

վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Գագիկ Քոչարյան։

 

2.7 Վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունք

Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքում վիրահատված բոլոր հիվանդները գտնվում են բուժանձնակազմի խիստ և հոգատար հսկողության ներքո: Անզգայացումն իրականացվում է ցավազրկման ժամանակակից մեթոդներով: Բաժանմունքում իրականացվում է նաև ծննդաբերություն առանց ցավի: Ինտենսիվ հսկողության սրահները կահավորված են վերակենդանացման ժամանակակից սարքավորումներով, հիվանդի հսկողության մոնիտորներով և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով:

 

Բաժանմունքի վարիչ՝ ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի ավագ գիտաշխատող Վիկտորյա Բաբայան


2.8 Լաբորատոր-գործիքային ծառայություն

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնն իրականացնում է լաբորատոր-ախտորոշիչ և գործիքային հետազոտություններ՝ ժամանակակից անալիզատորներով և բժշկական գործիքներով. 2015 թվականին ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներ, որոնք երաշխավորում են հետազոտությունների և, հետևաբար, հիվանդությունների ախտորոշման ճշգրտությունը։

 

Ծառայության ղեկավար՝ Հրանուշ Հարությունյան։

2.8.1 ԼԱԲՈՐԱՏՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Ընդհանուր կլինիկական
• Կենսաքիմիական
• Իզոսեռոլոգիական
• Իմունաֆերմենտային


2.8.2 ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

• Որովայնի օրգանների ընդհանուր սոնոգրաֆիա
• Փոքր կոնքի սոնոգրաֆիա
• Որովայնի օրգանների և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա
• Պտղի սեռի որոշում
• Կոլպոսկոպիա
• Դոպլերոգրաֆիա
• Պտղի սոնոգրաֆիա
• Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
• Կրծքագեղձի սոնոգրաֆիա
• Պտղի դոպլեր հետազոտություն
• Անոթների դուպլեքս հետազոտություն
• Ներհեշտոցային սոնոգրաֆիա
• Պտղի 4D- հետազոտություն
• ԷՍԳ
• էխոկարդիոգրաֆիա
• Ռենտգեն հետազոտություններ
• Ֆիզիոթերապիա

 

 

Տնօրեն` բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Գրիգորյան

Հասցե` ք. Երևան, Նոր Արեշ 22-րդ փողոց 63/1
Էլեկտրոնային փոստ ` grigornarekatsi@mail.ru
Կայք` www.gnclinic.am
Հեռ.` (010) 45-06-60, (010) 45-81-96

Լուսանկարներ