ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքաշինություն

Վարչության գործառույթներ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչություն
 
 
Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետարանի իրավական ակտերով, քաղաքապետարանի կանոնադրությամբ ,ինչպես նաև այլ իրավական ակտերով ։
Վարչության խնդիրները և գործառույթները բխում են քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/իրականացմանը:

Վարչության գործառույթներն են`
- Շենքերի և շինությունների կառուցման համար հողհատկացման ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերի և դիմումների քննարկում,
- Հողերի տրամադրման կամ օտարման մրցույթների և աճուրդների անցկացման համար հիմք հանդիսացող քաղաքաշինական փաստաթղթերի նախապատրաստում,
- Պետական, համայնքային և մասնավոր սեփականության հողերի վրա շենքեր և շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման և արդիականացման նախագծերի մշակման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմում և հաստատման ներկայացում,
- Շենքերի և շինությունների կառուցման վերակառուցման, վերականգնման, ուժեղացման և արդիականացման նախագծերի համաձայնեցման նախապատրաստում,
- Հողամասերի շենքերի և շինությունների ինժեներական սպասարկման համար անհրաժեշտ արտաքին հաղորդակցուղիների ցանցերի հետ կապված խնդիրների քննարկում և համաձայնեցում,
- Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների, բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման, ինչպես նաև պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում այդ կառույցների օրինականացման և տնօրինման վերաբերյալ քաղաքաշինական եզրակացությունների տրամադրման աշխատանքներ,
- Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների վերականգնման վերաբերյալ քաղաքացիների դիմումների նախապատրաստում և դրանց վերաբերյալ քաղաքաշինական եզրակացությունների նախապատրաստում
 ՀՀ կառավարության 15.12.2005թ. Երևանի գլխավոր հատակագծի հաստատման մասին 2330-Ն որոշման համաձայն` ՀՀ կառավարությունը 2006թ. ընդունել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 07.09.2006թ. հ. 1402-Ն որոշումը:


     Ծրագիրը ներառում է հետևյալ ոլորտները.

  • ճարտարապետություն և քաղաքաշինություն,
  • բնապահպանություն,
  • տրանսպորտ,
  • շինարարություն, բարեկարգում և կոմունալ տնտեսություն,
  • առևտուր և սպասարկում,
  • մշակույթ և սպորտ,
  • կրթություն,
  • առողջապահություն և սոցիալական ապահովություն,
  • անշարժ գույքի կառավարում։
     Գլխավոր հատակագծի իրացման հիմնական ծրագրերի մշակումը նախատեսված է 2006-2009թթ.։ Ծրագրով կդիտարկվի գլխավոր հատակագծի իրացման ընթացքը 2006, 2007 և 2008թթ., որի հիման վրա 2009թ. նախատեսվում է գլխավոր հատակագծի 2005թ. իրացման վերլուծություն և մինչև 2020թ. կատարվելիք շինարարության ծրագրի ճշգրտում։


ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ


Կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

Արաբկիր թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

Աջափնյակ թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

Դավթաշեն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

Նորք-Մարաշ թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագիծ

«Մարս» գործարանին հարող տարածքների գոտիավորման նախագիծ

Տիչինայի փողոցին հարող տարածքի գոտիավորման նախագիծ և կառուցապատման էսքիզ

Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի սահմաններում առանձին տարածքի գոտիավորման նախագիծ

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի սահմաններում առանձին տարածքի գոտիավորման նախագիծ

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սահմաններում առանձին տարածքի գոտիավորման նախագիծ