«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն (այսուհետ` ՇԲՕ) իրականացնում է Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն` մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 48 բրիգադներով, որոնք իրենց ծառայությունը իրականացնում են «կանչի վայրին առավելապես մոտ գտնվող բրիգադ» սկզբունքով։
Ըստ ենթակայանների բրիգադները բաշխված են.
«Կենտրոն» ենթակայան` Հնդկաստանի փողոց, 8 շինություն. սպասարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանները՝ 11 բրիգադ։
Հ. «1» ենթակայան` Մալխասյանց 31. սպասարկում է Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները՝ 6 բրիգադ։
Հ. «2» ենթակայան ` Դավթաշեն, 2ա շենք. սպասարկում է Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջանները՝ 6 բրիգադ։
Հ. «4» ենթակայան` Մուրացանի փողոց, 116/1. սպասարկում է Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները՝ 6 բրիգադ։
Հ. «5» ենթակայան` Թևոսյան 5. սպասարկում է Նոր Նորք, Ավան վարչական շրջանները՝ 7 բրիգադ։
Հ. «6» ենթակայան` Արտաշիսյան 46/1. սպասարկում է Շենգավիթ վարչական շրջանը՝ 6 բրիգադ։
Հ. «7» ենթակայան՝ Անդրանիկի փողոց, 5/9. սպասարկում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը՝ 6 բրիգադ։
Երևանի ՇԲՕ-ն անհրաժեշտության դեպքում սպասարկում է նաև կանչեր ՀՀ մարզերից։
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իր աշխատանքը իրականացնում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի մայիս «10»-ի N 27-Ն հրամանի։
2026 թվականին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն համալրվել է նոր «Mercedes-Benz» մակնիշի 7 մեքենայով, որից 1-ը՝ ռեանիմոբիլ։
Շուրջօրյա գործում է 48 բրիգադ, որից 25-ը` ռեանիմոբիլ, 20-ը՝ գծային, 1-ը` հոգեբուժական, 2-ը՝ ֆելդշերական (դիատար)։
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը համալրված է ավագ, միջին և կրտսեր բուժաշխատողներով։ Ավագ և միջին բուժաշխատողներն անցել են վերապատրաստման համապատասխան դասընթացներ և ունեն մասնագիտական գործունեություն ծավալելու հավաստագիր: Կրտսեր բուժաշխատողները հատուկ փորձաշրջան և մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող վարորդներ են։
Շտապբուժօգնության մասնագետները վերապատրաստվում են հիմնականում ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի համապատասխան ամբիոնում` դասընթացային տարբեր փուլերով։
Երևանում կանչերն ընդունվում են «1-03» հեռախոսահամարով։ Բոլոր զանգերը ձայնագրվում են։ Կանչերն ընդունվում են «1-03» Օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից կանչն էլեկտրոնային եղանակով հաղորդվում է համապատասխան ենթակայանի կարգավարին և ենթակայանի կարգավարը կանչը փոխանցում է նշված հասցեին առավելապես մոտ գտնվող ՇԲՕ բրիգադին:
Վերակենդանացման բրիգադի հագեցվածությունը
Դեֆիբրիլյատոր,
ԷՍԳ սարք,
գլյուկոմետր,
թոքերի արհեստական շնչառության սարք,
շարժական արտածծիչ պոմպ,
պուլսօքսիմետր,
ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ,
վիրակապական հավաքածու,
վերակենդանացման հավաքածու,
ինֆուզիոն հավաքածու,
վնասվածքաբանական հավաքածու,
ծալովի օրթոպեդիկ պատգարակ,
Մանկաբարձական հավաքածու,
էլեկտրական նստասայլակ,
իմմոբիլիզացիոն միջոցների հավաքածու,
վակումային իմմոբիլիզացիոն ներքնակ,
թթվածնի բալոն` ռեդուկտորով 10լ (2 հատ),
թթվածնային բալոն (շարժական), 5լ (1 հատ),
կարդիոմոնիտոր,
տոնոմետր,
ֆոնենդոսկոպ,
հՀոսանքավերափոխիչ՝ 12/220,
արտաքին էլեկտրասնուցման համակարգ,
գազերի մատակարարման կենտրոնացված փականային համակարգ,
ինհալյատոր/նեբուլայզեր:
Ընդհանուր գծային բրիգադի հագեցվածությունը
Դեֆիբրիլյատոր,
ԷՍԳ սարք,
գլյուկոմետր,
շարժական արտածծիչ պոմպ
պուլսօքսիմետր,
ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ,
վիրակապական հավաքածու,
վերակենդանացման հավաքածու,
ինֆուզիոն հավաքածու,
վնասվածքաբանական հավաքածու,
ծալովի օրթոպեդիկ պատգարակ,
մանկաբարձական հավաքածու,
իմմոբիլիզացիոն միջոցների հավաքածու,
թթվածնի բալոնч ռեդուկտորով 10լ (2 հատ),
թթվածնային բալոն՝ շարժական, 5լ (1 հատ),
կարդիոմոնիտոր,
տոնոմետր, ֆոնենդոսկոպ,
հոսանքավերափոխիչ 12/220,
արտաքին էլեկտրասնուցման համակարգ,
գազերի մատակարարման կենտրոնացված փականային համակարգ,
ինհալյատոր/Նեբուլայզեր:
Շտապբուժօգնության ավտոմեքենաներում տեղադրված է շարժական օբյեկտների մշտադրտարկման համակարգ, որը
- որոշում է տրանսպորտային միջոցների աշխարհագրական դիրքն էլեկտրոնային քարտեզի վրա,
- որոշում է տրանսպորտային միջոցի անցած ճանապարհը, շարժման ուղղությունն ու արագությունը,
- ունի սանիտարական մեքենայի կարգավիճակի հատուկ վահանակ.
ա/ «ազատ է»
բ/ «կանչի մեջ է»
գ/ «հիվանդ է հոսպիտալացնում»
- ունի բրիգադի մասնագիտական խմբի հատուկ վահանակ
ա/ «վերակենդանացման»
բ/ «գծային»:
Շարժական օբյեկտների մոնիտորինգային համակարգն ունի
-հասցեներ փնտրելու համակարգ՝ ՀՀ բոլոր մարզերի համար
- շարժական օբյեկտների խմբավորման և առանձին դիտման հնարավորություն
- քարտեզի վրա ստեղծված կամայական բազմանկյան և մեքենաների հետագծերի համեմատման հնարավորություն՝ ըստ կմ-ի, ժամի, մուտք-ելքերի քանակի և ժամերի գրանցման (ամրագրման) հնարավորության
- երթուղայնացման գործառույթ (օպտիմալ ճանապարհի և դրա երկարության որոշում և ցուցադրում)
- ստուգման կետեր ստեղծելու և մեքենաների հետագծերը դրանց հետ համեմատելու հնարավորություն (ըստ սահմանված նորմատիվների՝ շառավիղ, կանգառի ժամանակ)
- մեքենայից ստացվող տեղեկատվության բացակայության և դրա պատճառը որոշելու հնարավորություն
-սահմանված ժամանակում մեքենայից տվյալ չստանալու դեպքում տալ գունային ազդանշան
- սնուցման լարման ցուցադրում
- շարժիչի աշխատաժամանակի հստակ որոշում՝ սնուցման լարման միջոցով
- ծովի մակարդակից բարձրությունը որոշելու հնարավորություն
- հիշեցումների համակարգ (կմ, աշխատաժամ, օր չափորոշիչներով)
- վառելիքի ծախսը որոշելու հնարավորություն (լ/ժ, կմ/ժ. չափորոշիչներով), ինչպես նաև գործակից կիրառելու հնարավորություն
- IP մուտքերի սահմանափակման հնարավորություն
-տվյալների մուտքագրման հնարավորություն, այդ թվում՝ սպասարկվածների ախտորոշումները, օգտագործված դեղորայքը
-հաշվետվությունների ձևավորման և ստացման հնարավորություն, MS Excel տեղափոխումով
-կանչերի գրանցման և վարման համակարգ
-տեղեկատվության վերջին 1 տարվա պահեստավորում
-ծառայությունից օգտվելու հնարավորություն 3 լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն
-առանձնացված անհատական սերվեր, որը սպասարկում է միայն «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի մեքենաները և այն տեղադրված է ՀՀ տարածքում
-Web Oriented կառավարման ինտերֆեյս
-տվյալների թարմացման հստակ ժամանակացույց
-համակարգում իրավասությունների դիսկետ բաժանման հնարավորություն յուրաքանչյուր օգտագործողի համար, այդ թվում՝ ցանկացած մեքենայի կամ որոշակի խմբերի վերահսկումը
-բոլոր տեսակի իրավասությունների փոփոխությունների պատմության պահեստավորում՝ առնվազն մեկ տարվա համար:
Տնօրեն` Ռուբեն Գրիգորյան
Հասցե՝ Երևան, Հնդկաստանի փող., 8 շինություն
Էլ. հասցե՝ shtap.ognutyun@yerevan.am
Հեռ.` 103, (010) 51-03-00