Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

04.08.2011

Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի  հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2011թ. օգոստոսի 4-ի թիվ 3402-Ա որոշմամբ  2011թ. օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ՝  հետևյալ օրակարգով.

  • <<Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N169-Ն որոշման մեջ փոփոխություններ  կատարելու  և գումար հատկացնելու մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
  • <<Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
  • <<Գույք ընդունելու մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
  • <<Երևանի քաղաքապետի 2011 թվականի օգոստոսի 2-ի N3385-Ա որոշմանը համաձայնություն տալու, Երևանի ենթակայության <<Նոր բարեկարգում>>, <<Երևաննախագիծ>>, <<Ձևավորում>> և <<Երքաղլույս>> փակ բաժնետիրական ընկերությունների խորհուրդների քանակական կազմերը հաստատելու մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
  • <<Երևան Սիթի Փարքինգ Սերվիս Սիստեմս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
  • <<Երևանի քաղաքապետարանի և Պեկինի քաղաքապետարանի միջև համագործակցության հուշագիրը հաստատելու մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
  • <<Երևանի քաղաքապետի 2011 թվականի հուլիսի 11-ի N3012-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
  • <<Երևանի քաղաքապետի 2011 թվականի օգոստոսի 2-ի N3400-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին>> Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

  • Երևանի քաղաքապետարան