Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

17.10.2011

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2011 թվականի  հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու վեցերորդ  նստաշրջանի երկրորդ  նիստը:

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի N3-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին։
3.  Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
4. <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին։
5.  <<Մեցոպիանո>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության, կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին։
6.  Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
7.  Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին։
8.  Գույքը նվիրաբերելու մասին։
9. Երևան համայնքի սեփականություն համարվող աղբամաններն անհատույց օտարելու մասին։
10. Երևան քաղաքի ենթակայության <<Երքաղլույս>> ՓԲԸ գործադիր մարմնի լիազորությունները  կառավարող  կազմակերպությանը տալու մասին։
11. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքի օտարման մասին։
12. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի  հունիսի 24-ի N258-Ա որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին։
13. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
14. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
15. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
16. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
17. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
18. Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
19. Երևանի քաղաքապետի 2011 թվականի սեպտեմբերի 16-ի N4272-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
20. Երևանի <<Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական  գրադարան>> համայնքային ոչ առևտրային կամակերպության կանոնադրության  մեջ փոփոխություն կատարելու մասին։
21. <<Երևանի <<Ժամանց>> մշակութային կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ