Պահոց

Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգի մասին

03.09.2012

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2012 թվականի  սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի  1-ին նիստը:

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևանի ավագանու ութերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
3. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
4. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
5. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
6. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Ա.Տիգրանյան փողոցի հ.38 հասցեում գտնվող բնակելի մասնաշենքը (կցակառույցը) նվիրելու մասին։
7. Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
8. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին։
9. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N345-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին։
10. Երևանի և Մարսելի քաղաքապետարանների միջև եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրի համատեքստում համագործակցության N3 համաձայնագրի հաստատման մասին։
11. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն և 2012 թվականի հունիսի 26-ի N472-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին։
12. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
13. Երևան քաղաքում տոնավաճառներ կազմակերպելու մասին։
14. Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին։
15. Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասում գտնվող այգին անվանակոչելու մասին։

Երևանի քաղաքապետարան