ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի` 2009 թվականի
սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու
հերթական նստաշրջանի նիստ:
ՕՐԱԿԱՐԳ
Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 23-ի նիստի
1. Օրակարգի նախագծի հաստատում:
2. Երևանի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին:
3.
Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային
հանրակացարանային բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդիրները
լուծելու և Երևանի քաղաքապետին իրավասություններ վերապահելու մասին:
4.
Երևան համայնքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային բնակելի տների
բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու և Երևանի քաղաքապետին
իրավասություններ վերապահելու մասին:
5. Երևան համայնքին փոխանցված պետական կազմակերպությունները համայնքային կազմակերպությունների վերակազմակերպելու մասին:
6. Հյուսիսային պողոտա թիվ 6/2 ստորգետնյա ավտոկայանատեղին վարձակալության տրամադրելու մասին:
7. Երևանի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու մասին:
8.
<<Էրեբունի-Երևան>> մշակութային հիմնադրամ ստեղծելու
մասին>> Երևանի քաղաքապետի 2009 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 8140-Ա որոշումը հաստատելու մասին:
9. Երևանի
քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման
առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին:
10. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի թիվ 3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Երևանի քաղաքապետարան