Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ

10.06.2010

2010 թվականի հունիսի 18-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու երրորդ նստաշրջանի հինգերորդ նիստը:

 

ՕՐԱԿԱՐԳ

Երևան քաղաքի ավագանու 2010թ. հունիսի 18-ի նիստի


1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը նոր խմբագրությամբ ընդունելու մասին։
3. Երևանի Բուզանդի փողոց թիվ 33/2 հասցեի էլեկտրաենթակայանը և կաթսայատունն անհատույց օգտագործման հանձնելու մասին։
4. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից 2009 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին։
5. Գումար հատկացնելու մասին։
6. Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա աշխատակազմի գործունեության կարգը սահմանելու մասին:
7. Մի շարք համայնքային առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների անվանափոխության մասին:
8. Երևան քաղաքի խորհրդանիշների պարտադիր օգտագործման այլ դեպքերը և կարգը սահմանելու մասին:
9. Երևանի քաղաքապետի մի շարք որոշումներին համաձայնություն տալու մասին:
10. <<Արմենիա Ջեստիոնե>> փակ բաժնետիրական ընկերության վարձակալությանը գույք հանձնելու մասին։
11. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը օտարելու մասին։
12. Երևանի քաղաքապետի 2010 թվականի մայիսի 5-ի հ.1784-Ա և հունիսի 3-ի հ.2149-Ա որոշումները <<Երևանի սպորտ կոմիտե>>  համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և <<Երևանի սպորտ կոմիտե>>   համայնքային ոչ առևտրային կազմակերպության թվով 25 հիմնարկների օրինակելի կանոնադրությունը, աշխատակիցների թվաքանակները, հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։

Երևանի քաղաքապետարան