Պահոց

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾՎՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ ՃԱՆԱՉՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

09.09.2026

Ղեկավարվելով «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով և Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 16-ի N 49-Ա որոշմամբ՝ Երևան քաղաքի վարչական սահմաններում տարածվող արտաքին սոցիալական գովազդը սոցիալական գովազդ ճանաչող համայնքային հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկման նպատակով հրավիրվում են համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչները։                                                 

Հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեկ կամ երկու ներկայացուցիչ, որոնց գործունեությունը համապատասխանում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին և որոնք տվյալ բնագավառում ունեն համապատասխան փորձառություն։ Մասնավորապես, հաշվի է առնվում բնագավառին առնչվող ծրագրերի իրականացումը, պետական մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցությունը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և ոլորտում իրականացված այլ համապատասխան գործունեությունը։                                                                        

Հանձնաժողովի կազմում ընդգրկվել ցանկացող անձինք կարող են մինչև սույն թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ սահմանված ձևաչափով, կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Դիմումները կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հարթակի միջոցով, ինչպես նաև ուղարկվել govazd@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Հարցերի դեպքում կարող եք դիմել 011-514-212 հեռախոսահամարով։

Դիմումի ձև