Պահոց

Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծի և շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

01.06.2017

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2017թ. հունիսի 16-ին, ժամը 15:00-ին Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի 7-րդ հարկում գտնվող նիստերի դահլիճում (715 սենյակ) տեղի կունենան Երևանի քաղաքապետարանի համար՝ «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲ ընկերության կողմից մշակված Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծի և դրա ռազմավարական բնապահպանական գնահատման վերաբերյալ երրորդ հանրային քննարկումները:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական (www.yerevan.am) կայքում: Մասնակցելու համար գրանցվել yerevan@am.ey.com հասցեով։

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԱՉ ՔԱՂԱՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ 2017թ.՝ ՆԱԽԱԳԻԾ

 

«Կանաչ Երևան ծրագրի» ռազմավարական էկոլոգիական գնահատում