ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Երևան-2025» միջազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացված զեկույցների վերաբերյալ 2015 թվականի ապրիլի 21-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Հանրային քննարկումների ընթացքում 2015 թվականի մայիսի 12-ին` ժամը 17.00-ին, Արգիշտիի փող. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի մայիսի 7-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Շահագրգիռ անձինք «Երևան-2025» միջազգային կոնֆերանսի ընթացքում ներկայացված՝ քաղաքաշինական ծրագրերի, մշակութային-զբոսաշրջային ռեսուրսների, քաղաքային միջավայրի և տրանսպորտային համակարգի զարգացման ուղղություններով զեկույցների վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները մինչև 2015 թվականի մայիսի 12-ը ներառյալ: Դրանք կարելի է թողնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am)` հատուկ այդ նպատակով ստեղծված բաժնում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), ինչպես նաև գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 514-209 հեռախոսահամարով:
Զեկույցներին կարող եք ծանոթանալ այստեղ
Երևանի քաղաքապետարան