ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագիրի հաստատման մասին» N 184-Ա, «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին» N 185-Ա և «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N 186-Ն որոշումներով նախատեսված է Երևան քաղաքի մինչև 2030 թվականը զարգացման գլխավոր հատակագծի նախագծի մշակումը:
Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման պահանջների, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N1/Ա-1 առ 20.08.2020թ. դրական եզրակացություն ստացած նշված նախագծի քաղաքաշինական առաջադրանքը ներկայացվում է Երևան համայնքի բնակչության իրազեկմանը:
15 օրվա ընթացքում բնակչությունից գրավոր հիմնավորված առաջարկություններ ստանալու դեպքում Երևանի քաղաքապետարանը ներառում է դրանք առաջադրանքում, 5-օրյա ժամկետում համաձայնեցնում փոփոխությունները լիազոր մարմնի հետ, որից հետո ներկայացնում է Երևանի ավագանու հաստատման:
Առաջադրանքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները և առարկությունները կարող են ներկայացվել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին կամ «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին, այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով (yerevanarch@gmail.com, yerpro@yandex.ru):
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ