Պահոց

Հայտարարություն

16.06.2015

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2015 թվականի հունիսի 24-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 5-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2015 թվականի հունիսի 24-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով. 

1. Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Արմեն Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
3. Գևորգ Տեր-Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4. Թադևոս Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. «Վանի 1915 թվականի հերոսամարտի» անվամբ փողոց անվանակոչելու մասին։
6. Ռուբեն Սևակի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
7. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակելի տունը անհատույց օտարելու մասին։
8. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին։
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
10. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
11. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
12. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
13. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
14. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
15. Շինարարների փողոցի հ.6, Շինարարների փողոցի հ.15, Մարգարյան փողոցի հ.45 և Սիսակյան փողոցի հ.16 հասցեներում գտնվող անշարժ գույքերի հասցեների տրամադրման դիմաց վճար սահմանելու մասին։
16. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
17. Գույք ընդունելու մասին։
18. Գույք ընդունելու մասին։
19. Ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ