ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2022 թվականի մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին:
3. Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. Հուշատախտակների տեղադրման մասին:
6. Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին:
7. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
8. Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
10. Երևան համայնքի սեփականություն համարվող Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի հ.10 Ա շենքի հ.40՝ 53.9 քմ մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:
11. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
12. «ՄԱՐՇԱԼ ՓՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
13. «Արամյան Հոլդինգ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ