Պահոց

Հայտարարություն

04.04.2023

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ Հ.Հ.1, 58  ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Ձև N 1

 

Ց Ա Ն Կ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ՝ N 2 ձևի:
2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):
3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:
5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր:
6. Հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրելու նպատակով վերասարքավորված ավտոբուսների համար լիազոր մարմնի կողմից տրամադրված վերասարքավորման թույլտվության մասին որոշում:
7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրավարձը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:
*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում
**Ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար:
•    Երթուղիների ամփոփ չվացուցակները զետեղված է Երևանի պաշտոնական համացանցային կայքում, «Քաղաքային տնտեսություն» բաժնի «Տրանսպորտ» ենթաբաժնում՝ «Երթուղային ցանց»:
•    Մրցույթն անց է կացվելու ժամը 1000-ին, Լենինգրադյան 16 հասցեում.  
•    Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Բուզանդի 1/3).
•    Հայտերը ներկայացվում են հայտարարությունը հրապարակվելուց հետո 7 օրվա ընթացքում (մինչև 10.04.2023թ., ժամը 1800-ին).
•    Փաթեթները բացվելու են 11.04.2023թ., ժամը 1600-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում (հասցեն՝ Բուզանդի 1/3):
•    Լրացուցիչ տեղեկություններ uտանալու համար զանգահարել 011.514198 հեռախոuահամարով, էլեկտրոնային փոստի հասցեն՝ transport@yerevan.am։
    Մրցույթներն անցկացվում են ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն: