Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

15.05.2023

 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի մայիսի 23-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ  նստաշրջանի 4-րդ  նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ  ՆԱԽԱԳԻԾ

1.    Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N694-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
4.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
5.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
6.    Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N527-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
8.    Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու և համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին:
9.    Երևանի քաղաքապետի 2023 թվականի մայիսի 8-ի N1061-Ա որոշումը և «Ձևավորում և սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
10.    Երևան քաղաքում Երեմ Վարդանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
11.    Երևան քաղաքում Էլվինա Մակարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
12.    Երևան քաղաքում Այծեմնիկ Ուրարտուի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
13.    Երևան քաղաքում Արփենիկ Նալբանդյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
14.    Երևան քաղաքում Վարդուհի Վարդերեսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
15.    Երևան քաղաքում Մետաքսյա Սիմոնյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ