Հայտարարություն
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 5-րդ նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: (Չզեկուցվող)
3. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
4. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
5. Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2022 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևան քաղաքի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
6. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
7. «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը որպես նվիրատվություն ընդունելու, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը նվիրելու մասին: (Չզեկուցվող)
8. Արսեն Փոլադովի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայ-նություն տալու մասին: (Չզեկուցվող)
9. Ստեփան Թոփչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
10. Երեմ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
11. Յուրի Սաֆարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
12. Ռաֆայել Քոթանջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
13. Ռոբերտ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին: (Չզեկուցվող)
14. «Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին:
15. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N694-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: (Չզեկուցվող)
16. Պայմանագրի ժամկետը երկարացնելու մասին: (Չզեկուցվող)
17. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
18. Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
19. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին: (Չզեկուցվող)
20. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
21. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
22. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
23. Երևան համայնքի սեփականություն համարվող Օհանովի փողոց հ.64 շենքի հ.9/1 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
24. Երևան համայնքի սեփականություն համարվող Արարատյան 1-ին զանգվածի հ.12 շենքի հ.3/1 բնակարանն անհատույց օտարելու մասին: (Չզեկուցվող)
25. Երևան քաղաքի Կասյան փողոցը Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ անվանափոխելու մասին:
26. Երևան քաղաքում Վախթանգ Անանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
27. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
28. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցների կայանման վայրերի ցանկը հաստատելու մասին:
29. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
30. Գույքի նվիրատվության մասին:
31. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N687-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
32. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
33. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
34. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
35. «Երևանի հ.39 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
36. Երևան քաղաքում Մկրտիչ Սեդրակյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
37. Երևան քաղաքում Նորայր Կարգանյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
38. Երևան քաղաքում Բենիկ Պետրոսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
39. Երևան քաղաքում Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների անվամբ փողոց անվանակոչելու մասին:
40. Երևան քաղաքում Եվգենի Բայբուրդյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
41. Երևան քաղաքում Սահակ Պարթևի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
42. Երևան քաղաքում Լևոն Հայրապետյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ