Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 11-րդ նստաշրջանի 1-ին նիստը.
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Երևանի ավագանու 11-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: (Չզեկուցվող)
3. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
4. Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
5. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
6. Ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին: (Չզեկուցվող)
7. Երևանի ավագանու 11-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
8. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
9. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N694-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
10. Հողամաս նվիրելու մասին:
11. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
12. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
13. Որպես նվիրաբերություն գույք ընդունելու մասին:
14. Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին:
15. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով գույք հանձնելու մասին:
16. Գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին:
17. Երևան համայնքի սեփականություն համարվող Զ. Անդրանիկի փողոց հ.89 շենքի հ.58/1 բնակարանն անհատույց օտարելու մասին:
18. Երևան համայնքի սեփականություն համարվող Արարատյան 1-ին զանգվածի հ.12 շենքի հ.3/1 բնակարանն անհատույց օտարելու մասին:
19. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ