Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.11.2026

 2026 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ  
ԱՎԱԳԱՆՈՒ  ՆԻՍՏ  ԳՈՒՄԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի՝ 2026 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու  7-րդ  նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳ

1.    Երևան քաղաքում փողոցներ, նրբանցքներ և փակուղիներ անվանակոչելու մասին: (Չզեկուցվող)
2.    Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի մայիսի 30-ի N 724-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
3.    Երևան քաղաքում փողոց անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
4.    Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 46-Ն, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N 301-Ն և Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի N 253-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Չզեկուցվող)
5.    Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: (Չզեկուցվող)
6.    Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: (Չզեկուցվող)
7.    Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականությունը համարվող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում) համայնքի կողմից հայտնաբերված դեն նետված գույքը կամ դեն նետված մետաղների ջարդոնը, խոտանված արտադրանքը, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտերը, արտադրական և այլ թափոնները հատուկ տարածք տեղափոխելու, դա կամ դրանք այնտեղ պահելու և հաշվառելու կարգը սահմանելու մասին: (Չզեկուցվող)
8.    Վարչական իրավախախտման կատարման ընթացքում օգտագործվող (վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող) և վարչական իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առգրավված առարկաները վերադարձնելու կարգը սահմանելու մասին: (Չզեկուցվող)
9.    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Քըրք Քըրքորյան փողոցի հ.23/22 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
10.    Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց հ.23 հասցեում բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
11.    Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոց հ.56/1 հասցեում բազմաֆունկցիոնալ հասարակական նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեությանը իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
12.    Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի հ.36/6 հասցեում այգու բարեկարգման, հասարակական նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
13.    Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցի հ.16/5 հասցեում վարչատնտեսական համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
14.    Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամաս հ.45/12 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանն անհամաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
15.    Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի հ. 119  հասցեում «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքերի վերակառուցման, հիմնանորոգման, ընդլայնման, նոր օժանդակ շինությունների կառուցման և բակի բարեկարգման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
16.    Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի հ. 197ա  հասցեում «Երևանի տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքերի հիմնանորոգման նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին: (Չզեկուցվող)
17.    «ՀՀ Երևանի  «Կենտրոն» վարչական շրջանի թիվ 22 գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին: (Չզեկուցվող)
18.    Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցն անվանափոխելու մասին: (Չզեկուցվող)
19.    Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին: (Չզեկուցվող)
20.    Գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելու մասին: (Զեկուցվող)

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ