Պահոց

«Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը անդամակցելու համագործակցության հրավեր

28.02.2022

Հարգելի՛ գործընկերներ,

«Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությունը մեկնարկել է «Տեղական ԲԿԳ» գործընթացին համայնքների անդամակցության հայտարարությունը:
Հայտարարությունը բաց է մինչև 2022թ. մարտի 16-ը:
ԲԿԳ նախաձեռնության նպատակն է բարելավել հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնել քաղաքացիակենտրոն, հաշվետու, թափանցիկ, նորարար և մասնակցային: Յուրաքանչյուր մասնակից համայնքապետարան ձևավորում է «Տեղական-ԲԿԳ» գործողությունների ծրագիրը՝ քաղաքացիական հասարակության գործընկերների և այլ ակտիվ քաղաքացիների հետ համատեղ: Նախաձեռնությանը անդամակցում է 56 տեղական իշխանություններ:
Հայաստանի համայնքներից «Տեղական ԲԿԳ» նախաձեռնությանը 2020 թվականին միացել և անդամակցում են Վանաձոր և Գյումրի համայնքները:
Բոլոր անդամ-մասնակիցների ցանկին և գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Երևանի քաղաքապետարանը ցանկություն է հայտնել անդամակցելու այս նախաձեռնությանը և այս կապակցությամբ հրավիրում է քաղաքացիական հասարակության գործընկերներին և այլ ակտիվ քաղաքացիների համատեղ քննարկելու «Տեղական ԲԿԳ» գործընթացի անդամակցությունը և դրա հետ կապված հետագա քայլերը:
Հանդիպումը կայանալու է Երևանի քաղաքապետարանում՝ մարտի 4-ին, ժամը 15:00-ին:
Մասնակցության համար մինչև մարտի 3-ը կարող եք ներկայացնել Ձեր թեկնածությունը և տվյալները Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության zargacum@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 227 հեռախոսահամարին:

 

Երևանի քաղաքապետարան