Վերգետնյա էլեկտրատրանսպորտ
«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 60 տրոլեյբուս, այդ թվում՝ 15 «ՅՈՒԹՈՆԳ», 15 «ԺՈՆԳ ԹՈՆԳ» և 30 «ԼԻԱԶ» մակնիշների։ Ընկերությունը փաստացի սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 50-51 միավոր շարժակազմ:
2025 թվականի ընթացքում ընկերության բոլոր 24 քարշի ենթակայանները անցել են հեռակառավարման և ղեկավարվում են Բագրատունյաց 44 հասցեում տեղակայված մեկ միասնական կենտրոնից: 2026 թվականի առաջին կիսամյակում նախատեսված է ընկերությունը համալրել ևս 45 արդիական՝ շարժման ընթացքում լիցքավորվող նոր տրոլեյբուսներով (արդեն իսկ կայացել է մրցույթը և կնքվել է գնման պայմանագիրը): Պարբերաբար նորոգվում են հպակային և մալուխային ցանցերը. 2025 թվականի ընթացքում նորով են փոխարինվել Մյասնիկյան և Աճառյան փողոցների բոլոր հենասյուները և զուգահեռաբար ամբողջովին հիմնանորոգվել է այդ փողոցների տրոլեյբուսային հպակային ցանցը:
2025 թվականին սկսվել և 2026 թվականին շարունակվելու են ընկերության՝ Բագրատունյաց 44 հասցեում գտնվող տրոլեյբուսների վերանորոգման, վարչական մասնաշենքերի հիմնանորոգման և ամբողջ տարածքի պարսպապատման աշխատանքները: