Նորություններ

Երկրի ջերմությունը՝ մայրերի ձեռքերում
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի կանանց և աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաև Հանրապետության հրապարակում:
Երևանի քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են վարդերով և շնորհավորական բացիկներով
Մայրաքաղաքում վաղ առավոտից շարունակվում են հաճելի անակնկալները Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Երևանի քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաև Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքերի «Մեկ պատուհան» գրասենյակներում քաղաքապետարան այցելող բոլոր կանանց դիմավորում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներով և ծաղիկներով:
Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին
Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:
Մայրության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց
Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի մայրեր, քույրեր և կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Միայն մեզանում նշվող այս գեղեցիկ տոնը ձեզ մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերը հղելու ևս մեկ հրաշալի առիթ է:

Կրկեսն ինքն է այցելել երեխաներին
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի 5 վարչական շրջանների փոքրիկ բնակիչներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մարմնամարզիկների ու նրանց մարզիչների հետ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն, օլիմպիական չեմպիոն և Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած մարզիկներին ու նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց այս տարվա մարտի 26-28-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար.
Միջազգային խորհրդատուն ներկայացրել է մայրաքաղաքի ուղևորատրանսպորտի հետազոտությունների արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, համառոտ ներկայացնելով հանձնաժողովի մինչ օրս կատարած աշխատանքները, նշել է, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով դեկտեմբեր ամսվա ընթացքում միջազգային խորհրդատուի կողմից կատարվել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որի արդյունքներն արդեն իսկ պատրաստ են: Ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից:

«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով բուժհաստատություններ է դիմել 26.000-ից ավելի քաղաքացի
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայով ընթացիկ շաբաթ անվճար բուժսպասարկման է դիմել 5915 կին։ Ակցիայի շրջանակում երևանյան բոլոր բուժհաստատություններում այս շաբաթ ընդհանուր հանրագումարով կատարվել է 192 վիրահատություն, ևս 250 կին ուղեգրվել է վիրահատության։

Սոցիալական աջակցության ծրագրեր՝ կանանց միամսյակի կապակցությամբ
Երևանի քաղաքապետարանը կանանց միամսյակի կապակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀԿ կանանց խորհրդի հետ համատեղ նախաձեռնել և իրականացնում է սոցիալական աջակցության 2 ծրագիր, որոնց շրջանակում այցելություններ են կազմակերպվում և համապատասխան աջակցություն ցուցաբերվում արցախյան ազատամարտի մասնակից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող երևանաբնակ ազատամարտիկների մայրերին և կանանց:

Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են կազմակերպվել քաղաքացիների ընդունելություններ:

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանց
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի նախաձեռնած «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելել են Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։