Նորություններ

Անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի առաջնությունը
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադաշտում անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի անդրանիկ առաջնությունը:

Բարեկարգման ծրագրերի շրջանակում շուրջ 25 հեկտարով կավելանա մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը
Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2014թ.-ին մայրաքաղաքում նախատեսվող որոշ այգի-պուրակների վերակառուցման նախագծերը, որոնք կյանքի կկոչվեն, ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ ներդրումների միջոցով:

Կակաչները չեն ցրտահարվել
Երևանում վաղ գարնանը բացված կակաչների ծաղկասածիլները, մասնագետների վկայությամբ, ցրտահարությունից գրեթե չեն վնասվել։

Ավարտական վերջին զանգին քաղաքապետարանը շրջանավարտներին հրավիրում է Ազատության հրապարակ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մշակույթի և տուրիզմի, հանրակրթության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կատարած և ընթացիկ ծրագրերի եռամսյակային ամփոփումը և նախանշել 2014 թվականի անելիքները։

Փոխարինվում և վերանորոգվում են ջրթափ խողովակները
Բազմաբնակարան բնակելի շենքերում 2014 թվականին նախատեսված աշխատանքների շրջանակում մեկնարկել և շարունակվում են ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները:

Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները
Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:

Կամո Արեյանը ներկայացրել է եռամսյակային հաշվետվություններ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը քաղաքապետարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում աշխատանքների 2014 թվականի առաջին եռամսյակում համայնքային բյուջեի միջոցներով, ինչպես նաև ներդրումային ծրագրերով կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Երևանի և Աշգաբադի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հաստատման մասին համաձայնագիր
Թուրքմենստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքմենստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աշգաբադի գործընկերոջ՝ քաղաքապետ Ռեջեփգելդի Նուրմամեդովի հետ, ստորագրել են «Երևան և Աշգաբադ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին» համաձայնագիր:

Կատարվում է բարդիների խոր էտ
Ուժգին քամիների դեպքում արմատների մակերեսային զարգացում ունեցող բարդի ծառատեսակի տապալվելու հավանականությունը բացառելու նպատակով Երևանի փողոցների ու բակային տարածքների բարդիները երիտասարդացվում են խոր էտի եղանակով։

Մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները կահավորվում են ձայնաազդանշանային համակարգերով
Տեսողական խնդիրներ ունեցող հետիոտների համար Երևանում անվտանգ անցուդարձ ապահովելու նպատակով մայրաքաղաքի խաչմերուկների լուսացույցները հետզհետե համալրվում են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով:
Ջազային երաժշտություն՝կանանց և աղջիկներին
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառումների շարքը, որոնք ամբողջ օրվա ընթացքում հազարավոր կանանց ու աղջիկների ժպիտներ ու բարձր տրամադրություն փոխանցեցին, շարունակվում էր նաև երեկոյան:
Կարաոկե՝ «Նվիրում ենք մայրերին» խորագրով
Մայրության և գեղեցկության օրվա տոնական շունչն առանձնահատուկ էր նաև երեկոյան Երևանում: Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկած բազմաթիվ միջոցառումների շրջանակում էր նաև «Նվիրում ենք մայրերին» խորագրով կարաոկեն, որը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հյուսիսային պողոտայում: Մթնոլորտը ջերմ էր, հնչող երգերն էլ` նվիրված բացառապես մայրերին, կանանց ու աղջիկներին: