Նորություններ
Ընթացքում են շախմատի նոր դպրոցների կառուցման աշխատանքները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին՝ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար:

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 22000 ծառ ու թուփ
Ապրիլի 12 ին կայացած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 17064 ծառ և 4780 թուփ: Երևանը միասնական ուժերով մաքրելու ու բարեկարգելու հանրօգուտ աշխատանքին ներգրավվել են վարչական շրջանների կանաչապատման ու սանմաքրման ընկերություններ, պետական ու մասնավոր կառույցներ, կրթական հաստատություններ ու առողջապահական ձեռնարկություններ, երևանցիներ:

Բազմերանգ կակաչներն էլ ավելի են ընդգծել համաքաղաքային շաբաթօրյակի արդյունքները
Ձմեռվանից մնացած աղբի փոքր ու մեծ կուտակումներից քաղաքն առավելապես մաքրվելուց հետո էլ ավելի են ընդգծվել արդեն երկրորդ տարին անընդմեջ երևանյան գարնան ավետաբերը դարձած ծաղկած բազմերանգ կակաչները:

Առավել վտանգավոր հատվածներից աղբը մաքրվում է հատուկ ճոպաններով
Մայրաքաղաքի առավել վտանգավոր վայրերից աղբի հավաքման աշխատանքները համքաղաքային շաբաթօրյակի ժամանակ կազմակերպվել և իրականացվել են ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության փրկարարների հետ համատեղ:

Մաքրվում են հենասյուներն ու կանգառասրահները
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում գովազդային խոշոր ընկերությունները, միանալով համաքաղաքային շաբաթօրյակի աշխատանքներին, նախաձեռնել և իրենց ուժերով մաքրել են գովազդային սյուներին և հենասյուներին տարբեր անձանց կողմից փակցված հայտարարությունները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև բակային տարածքներում իրականացվող ծառատունկերին
Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի ընթացքում նոր տնկիներով համալրվեց նաև 16-րդ թաղամասի առաջին շղթայի բազմաբնակարան շենքերով պարփակված հանգստի փոքրիկ գոտին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաթիվ աջափնյակցիների ու Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ միասին այստեղ ևս մասնակցել է ծառատունկին:
Համաքաղաքային ծառատունկի շրջանակում նոր տնկիներով են համալրվել նաև նորակառույց այգիները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սեյրան Օհանյանի և Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ միասին մասնակցել է նաև Տիգրան Մեծի այգում կազմակերպված ծառատունկին: Ի դեպ, հարկ է նշել, որ 2013թ. իրականացված վերակառուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ արդիականացվել է նաև զբոսայգու ոռոգման համակարգը:

Շաբաթօրյակ է նաև բակային տարածքներում
Երևանի բակային տարածքներում քաղաքացիներն աշխուժորեն մասնակցում են համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին։ Բակային տարածքներում աշխատանքները համակարգում են համատիրությունները՝ բնակիչներին տրամադրելով քաղաքապետարանի հատկացրած գործիքներ՝ բահեր, դույլեր և անհրաժեշտ այլ պարագաներ։

Կազմակերպվել է թափոնների հեռացումը
Երևանում շարունակվող համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի հետ միասին վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել է նաև թափոնների հեռացումը:Աշխատանքներում ներգրավվել են աղբատար և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ: Հեռացվել են նաև գերծանր կոնստրուկցիաները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին
Ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շաբաթօրյակը` վարչական շրջաններում
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից կանաչապատ տարածքում շաբաթօրյակ էր թանգարանի աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի, «Երևաննախագծի» աշխատակիցների ու դպրոցականների մասնակցությամբ։

Հասարակական կազմակերպություններն աշխուժորեն մասնակցում են շաբաթօրյակ-ծառատունկին
Երևանն ավելի մաքուր և ավելի կանաչապատ տեսնելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին միանալով՝ հասարակական տասնյակ կազմակերպություններ շարունակում են մասնակցել մայրաքաղաքը մաքրելու և կանաչապատելու գործին: