Պահոց

20.04.2014

Սուրբ Զատկի տոնական միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անց են կացվել տոնական միջոցառումներ: Ինչպես եկեղեցիների բակերում, այնպես էլ այլ վայրերում կազմակերպված տոնախմբություններն ուղեկցվել են երգուպարով, տոնի խորհրդանիշ ձվակռվով, ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ:

The Mayor celebrated the Holy Easter with the townspeople
20.04.2014

Քաղաքապետը Սուրբ Զատիկը նշել է երևանցիների հետ

Սուրբ Զատկի տոնը համաքաղաքացիների հետ նշելու նպատակով, ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Սուրբ Զատկի տոնական Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, քաղաքապետը նախ մոմեր է վառել, ապա նաև սուրբ նշխարք ճաշակել:

Candlelit liturgy was rendered at Saint Sargis church
19.04.2014

Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Սբ. Պատարագ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին: 

19.04.2014

Ֆրանսիական դասական երաժշտությունից մինչև ժամանակակից երգեր՝ երևանցի պատանիների կատարմամբ

Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցներում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված փառատոնի ավարտական համերգ-ներկայացումները։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ «Ֆրանսիական ներկապնակ» խորագրով համերգին։

The final events dedicated to Francophonie days have been held in Yerevan art schools
19.04.2014

Երևանի արվեստի կրթօջախներում ևս ֆրանկոֆոնիայի ամփոփիչ միջոցառումներ են

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։ 

18.04.2014

Շնորհակալագրեր՝ «Ձեզ համար, կանայք» ակցիային մասնակցած բուժհաստատություններին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հյուրընկալել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիային մասնակցած մայրաքաղաքի բոլոր բուժհաստատությունների ղեկավարներին։ 

18.04.2014

Հուշարձանների պահպանության միջազգային օրը լվացվում և մաքրվում են երևանյան արձանները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես հուշարձանների պաշտպանության միջազգային օր: 

18.04.2014

Մամուլի հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից դեպի Շիրակի փողոցի խաչմերուկ ընկած հատվածում իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: 

Communal services provided to the population are to be of proper quality
18.04.2014

Բնակիչներին պետք է մատուցվի որակյալ ծառայություն

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանի  հանդիպման ընթացքում

18.04.2014

Առողջապահական ապահովագրություն՝ քաղաքապետարանի, վարչական շրջանների և քաղաքապետարանի ենթակայության թատրոնների ու թանգարանների աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության թատրոնների և թանգարանների բոլոր աշխատակիցները ստացել են առողջապահական ապահովագրություն: 

17.04.2014

Մայրաքաղաքում 2014 թվականին կհիմնանորոգվի 23 փողոց

2014 թվականին մայրաքաղաքում նախատեսված է իրականացնել 1 մլն 600 հազար քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: 23 փողոց կամ 586 հազար քմ տարածք կենթարկվի հիմնանորոգման:

The Francophonie month has been over
17.04.2014

Ֆրանկոֆոնիայի ամիսն ավարտվեց

Երևանի Սիամանթոյի անվան համար 162 դպրոցում ամփոփվել է ֆրանկաֆոնիայի դպրոցական միջոցառումների ամիսը։ Մարտի 10-ից ապրիլի 16-ը Երևանի հիմնական դպրոցներից 49-ում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է խորացված եղանակով, կազմակերպել են կրթական, մշակութային բեմականացված բազմաթիվ միջոցառումներ, բաց դասեր, եղել են ֆրանսերեն համատեղ միջոցառումներ։

Տեսանյութեր

...
17.05.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
03.05.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
26.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
19.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում