Նորություններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ:

Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին։ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին նվիրված համալիրը նաև խորհուրդ է պարունակում. հիշեցնելով կատարված ոճրագործության մասին՝ այլևս երբեք թույլ չտալ, որ նմանատիպ ողբերգությունները կրկնվեն։

Աջակցություն՝ Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից այցելելություններ են կազմակերպվել և համապատասխան աջակցություն է տրամադրել ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է, և այսօր մայրաքաղաքում ցեղասպանությունը վերապրած 12 մարդ է բնակվում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ բարձրաստիճան ղեկավարության ու հոգևոր դասի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ուխտագնացություն ԼՂՀ Մարտակերտի շրջան
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ազատամարտիկ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ուխտագնացություն է կազմակերպվել ԼՂՀ Մարտակերտի շրջան՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտի ժամանակ այդ շրջանում զոհված շենգավիթցի 14 ազատամարտիկների:

Մայրաքաղաքում ընթանում են նոր ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներ
Մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման 2014 թվականի ծրագրի շրջանակում մեկնարկել են ոռոգման նոր ցանցերի անցկացման աշխատանքները։ Այս տարի նախատեսվում է ոռոգման համակարգն ընդլայնել 22 կիլոմետրով։

Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան մեկնարկում է հոբելյանական տարվա համերգները
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի մանկական էստրադային սիմֆոնիկ նվագախմբի՝ հոբելյանական տարվան նվիրված առաջին համերգին, որին ներկա են եղել նաև Յուրի Բախշյանի այրին՝ Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար և դիրիժոր Երվանդ Երզնկյանը, Մանկական ֆիլհարմոնիայի նվագախմբերի տարբեր տարիների անդամներ, կոմպոզիտորներ։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական
Երևանի քաղաքապետի 2014 թվականին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2014թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

«Ճամփորդություն Հայաստան». ֆրանսահայ դպրոցականներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան
Փարիզի շրջանի Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տարրական դպրոցի ավարտական դասարանի 18 աշակերտներ այցելել են Երևանի քաղաքապետարան, ապա շրջել Երևան քաղաքի պատմության թանգարանում, ունկնդրել Երևանի հիմնադրման և անցյալի ու ներկայի մասին պատմական ակնարկները։
Հանձնարարվել է խստորեն վերահսկել սեփականատերերի և վարձակալների կողմից տնօրինվող տարածքների մաքրման ու բարեկարգման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները:

Մայրաքաղաքում մեկնարկել են հայտարարությունների նոր ցուցատախտակների տեղադրման աշխատանքները
Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրի շրջանակում բոլոր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են յուրօրինակ ոճով հայտարարությունների նոր ցուցատախտակների համալրման աշխատանքները