Պահոց

28.04.2014

Հայտարարվել են կարգապահական տույժեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 28.04.2014 թ. հ. 113-Ա և հ. 114-Ա կարգադրություններով մայրաքաղաքի Ստ. Շահումյանի անվան հ. 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանին և Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանին աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հայտարարվել է նկատողություն

Any illegality should be given corresponding legal assessment
28.04.2014

Ցանկացած ապօրինություն պետք է համարժեք իրավական գնահատական ստանա

Ապօրինի շինարարության և բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում, որին մասնակցել են աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները:

On the day of Hovhannes Shiraz’s 100th anniversary the Pantheon was crowded
28.04.2014

Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի օրը Պանթեոնը մարդաշատ էր

Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն՝ բանաստեղծին հարգանքի տուրք մատուցելու են այցելել Հոբելյանական միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովի անդամները, բազում արվեստագետներ, արվեստասերներ։

28.04.2014

Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հարմարեցվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընթացքի մեջ են նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքները: 

It has been instructed to keep the process of implementation of the activities scheduled for 2014 under permanent control
28.04.2014

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երևանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: 

28.04.2014

Մայրաքաղաքը կկահավորվի նոր նստարաններով ու աղբամաններով

Հաստատված հայեցակարգի համաձայն՝ մայրաքաղաքում շարունակվում են Երևանի արտաքին տեսքի բարեկարգմանն ու ձևավորմանն ուղղված աշխատանքները: 2014թ. ծրագրով այս տարի ևս բոլոր վարչական շրջանները կկահավորվեն հարմարավետ նստարաններով ու աղբամաններով: 

An Armenian khachkar has been placed in Plessis Robinson, France
28.04.2014

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջև բարեկամության, խաչքար է տեղադրվել: 

Taron Margaryan was present at “The 40 days of Musa Dagh” performance
26.04.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Մուսա լեռան 40 օրը» ներկայացմանը

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը: Ֆրանց Վերֆելի համանուն վեպի մոտիվներով բեմադրված ներկայացմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

26.04.2014

Քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է կազմակերպվել Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 վթարային շենքի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ:

26.04.2014

Մայրաքաղաքում ընթանում են կրապատման և ճմապատման աշխատանքներ

Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում ընթանում են ծառերի կրապատման և սիզամարգերի ճմապատման աշխատանքներ։

A cultural and educational program «We remember» in Yerevan schools
25.04.2014

«Մենք հիշում ենք». կրթամշակութային ծրագիր դպրոցներում

Ֆրանսահայ անվանի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդին՝ կինոգործիչ Պատրիկ Մալաքյանը, որ Երևան է ժամանել մասնավոր այցով, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հրավերով մասնակցում է նաև «Մենք հիշում ենք» կրթամշակութային ծրագրին, որը նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 99-ամյակի հիշատակի օրվան։ 

A computer lab has been opened in the basic school N 188
25.04.2014

Թիվ 188 հիմնական դպրոցում բացվել է համակարգչային դասասենյակ

րևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու անդամ, Երևանի ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց: 

Տեսանյութեր

...
17.05.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
03.05.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
26.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում

...
19.04.2025

«Երևան» հեռուստահաղորդում