Նորություններ

«Իմպերիալ» շապիտո կրկես են այցելել խնամքի հատուկ կարիք ունեցող երեխաներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով և անմիջական աջակցությամբ՝ Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի երևանյան հերթական ներկայացման հանդիսատեսն էին նաև խնամքի հատուկ կարիք ունեցող 400 երեխաներ՝ Երևանի հհ. 2, 6, 8

Երևանը տոնական հանդերձանք է հագնում
Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին ընդառաջ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում, փողոցներում, այգիներում և մարդաշատ այլ վայրերում ընթանում են տոնական դրոշակազարդարման աշխատանքները:

Մայրաքաղաքում բացվել է «Օպերա Սուիթ» հյուրանոցը
Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին ներկա է գտնվել մայրաքաղաքում կառուցված «Օպերա Սուիթ» հյուրանոցի և դրան հարակից տարածքում գտնվող Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակի բացման արարողություններին: Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարկկու Մարկկուլայի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային և տեղական իշխանությունների կոնֆերանսի համանախագահ Մարկկու Մարկկուլայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի համայնքների

Մայրաքաղաքում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում աշխատանքներ են ընթանում բազմաբնակարան շենքերի շքամուտքերի նորոգման ուղղությամբ: Նորերով են փոխարինվում հարկերի հին պատուհանները, ներկվում ու բարեկարգվում են պատերն ու առաստաղները: Ծրագրով նախատեսված է նորոգել 548 շենքի թվով 785 մուտք:

«Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ». պատկերազարդ աշխատություն ասեղնագործության մասին
Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահում տեղի է ունեցել Արմինե Հայրապետյանի «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» ասեղնագործության պատկերազարդ աշխատության շնորհանդեսը, որին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Արվեստագետին շնորհավորելու էին եկել նաև ՀՀ մշակույթի նախարարի

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի գործընկերոջ հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Քիշնևի քաղաքապետ Դոորին Կիրտոակեի հետ, ով Երևան է այցելել` մասնակցելու սեպտեմբերի 18-19-ը «Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի» բյուրոյի նիստին ու «Տեղական ժողովրդավարությունը արևելյան գործընկերության երկրներում» թեմայով համաժողովին:

Այց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում բացված Մ. Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Երևանի մասնաճյուղ: Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի նախորդ շաբաթվա ամփոփագիր
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 206 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 178-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 28 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են,

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանն ու Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքը՝ գործընկերներ
Երևանի և եվրոպական քաղաքների միջև գործընկերային կապերի հաստատման ու եղած կապերի ամրապնդման գործում ակտիվ են նաև մայրաքաղաքի վարչական շրջանները։ Սեպտեմբերի 11-16-ը Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Առնուվիլ քաղաք՝ քաղաքապետ Միշել Օմասի հրավերով։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտակ Հանիսյանին: Վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար`

Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքները
Երևանի վարչական շրջաններում մինչև 2015թ. աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է վերանորոգել 704 բազմաբնակարան շենքերի 79500 քմ հարթ և 797 շենքերի 45500 քմ թեք տանիք: